
Վազաշենի հանքավայրի համար նոր լսումներ են նշանակվել
Բնապահպանության նախարարության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ 2019թ. ապրիլի 26-ին՝ ժամը 11:00-ին, Տավուշի մարզի Վազաշենի համայնքապետարանի շենքում տեղի կունենան «Էյ Յու Գրուպ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված, Վազաշենի ոսկի-բազմամետաղային հանքերևակման Կարմիր քարի, Ժանգոտ ձորի և Ադուլյարային մետասոմատիտների տեղամասերի օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ փուլ):
Փետրվարի 27-ին հանրային լսումները Վազաշենում չկայացան: Իսկ Վազաշենի հանքավայրի նախորդ ուսումնասիրող կազմակերպության փոխանցումների և նախկին տնօրենի վերաբերյալ քրեական գործ է հարուցված: Վազաշենի բազմամետաղներում ուսումնասիրություն իրականացնողների և նրանց գործարքների մասին մանրամասն կարդացեք այստեղ:
Մեկնաբանել