Սամբոյի հավաքականը մայիսի 12-16 կմասնակցի Եվրոպայի առաջնությանը
Հայաստանի սամբոյի հավաքականը գլխավոր մարզիչ Գուրգեն Սևոյանի գլխավորությամբ այսօր մեկնել է Թբիլիսի` Վրաստանի հավաքականի հետ համատեղ ուսումնամարզական հավաք անցկացնելու, ապա` Բուլղարիա մեկնելու և մայիսի 12-ից 16-ը Սոֆիա քաղաքում կայանալիք Սամբոյի Եվրոպայի 2011թ. առաջնությանը մասնակցելու համար:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան, Հայաստանի հավաքականը մեկնել է հետւյալ կազմով. մարզական սամբո` Տիգրան Կիրակոսյան` 52 կգ քաշային կարգ, Վահան Վարդանյան' 57 կգ ք/կ, Փայլակ Վարդազարյան` 62 կգ ք/կ, Անդրանիկ Նաղդալյան` 68 կգ ք/կ, Աշոտ Դանիելյան' 74 կգ ք/կ, Մավրիկ Նասիբյան' 82 կգ ք/կ, Ռուզաննա Սարգսյան` 48 կգ ք/կ, մարտական սամբո` Վաչիկ Վարդանյան' 68 կգ ք/կ, Մուշեղ Օսիպյան` 82 կգ ք/կ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել