HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայ-վրացական հարաբերությունների ներքաղաքական, տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական բաղկացուցիչները»

Ինչպիսի՞ գնահատական կարելի է տալ հայ-վրացական ներկայիս փոխհարաբերություններին, հաշվի՞ են առնվում, արդյոք, Հայաստանի եւ Վրաստանի շահերը երկու երկրների արտաքին քաղաքական քայլերում, թո՞ւյլ, թե՞ ամուր օղակ են հայ-վրացական փոխհարաբերությունները տարածաշրջանում աշխարհաքաղաքական տարբեր ծրագրերի իրականացման համար, ինչո՞վ են տարբերվում վիրահայ համայնքի խնդիրները Վրաստանի մյուս ազգային փոքրամասնությունների խնդիրներից եւ, վերջապես, ի՞նչ բովանդակություն ունի «æավախքի խնդիր» արտահայտությունը, որն այդքան հաճախ են հնչեցնում Հայաստանի եւ Վրաստանի քաղաքական գործիչները, վերլուծաբանները, լրագրողներն ու հասարակ մարդիկ:

Մայիսի 2-4-ը «Կովկասի լրագրողների ցանցում» Հետաքննող լրագրողների «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կազմակերպած ինտերնետային կոնֆերանսի ընթացքում քննարկվում էին այս խնդիրները հետեւյալ փորձագետների մասնակցությամբ. Մարինա Մուսխելիշվիլի
Սոցիալական հետազոտությունների կենտրոն, Վրաստան

Մարինա Էլբակիձե
Խաղաղության, ժողովրդավարության եւ զարգացման Կովկասյան ինստիտուտ, Վրաստան

Իվլիան Խաինդրավա
Զարգացման եւ համագործակցության կենտրոն-Բազմակարծության կենտրոն, Վրաստան

Ալեքսանդր Իսկանդարյան
ԶԼՄ-ի Կովկասյան ինստիտուտ, Հայաստան

Սերգեյ Մինասյան
Տարածաշրջանային անվտանգության խնդիրների եւ Հարավային Կովկասի ինտեգրման գիտահետազոտական կենտրոն, Հայաստան

Լաուրա Բաղդասարյան
Հետաքննող լրագրողների «Ռեգիոն» հետազոտական կենտրոն, Հայաստան

Ստորեւ ներկայացված են հատվածներ ինտերնետային քննարկումից: Կոնֆերանսի նյութերին ամբողջությամբ կարելի է ծանոթանալ «Կովկասի լրագրողների ցանց» կայքում (www.caucasusjournalists.net)

Քննարկման թեմաներ

Վրաստանը եւ Հայաստանը այդ երկրների անվտանգության համակարգերում

Հայ-վրացական հարաբերությունները աշխարհաքաղաքական խնդիրների համատեքստում

Վիրահայությունը որպես Վրաստանի ազգային փոքրամասնություն, «Ջավախքի խնդրի» ընկալումները

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter