HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանյան նորաձևությունն ու տեքստիլը ներկայացված են միջազգային գնորդներին

«Բիզնես Արմենիա»-ն հայտնում է, որ Հայաստանի թեթև արդյունաբերության ոլորտի 14 արտադրողներ փետրվարի 25-28-ին Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում մասնակցում են «CPM–Collection Premiere Moscow 2019» նորաձևության և տեքստիլ արտադրանքի միջազգային ցուցահանդեսին:

«Անցած տարի մասնակից 5 ընկերություն կնքել է շուրջ 230 միլիոն դրամի պայմանագիր։ Այս տարի նույնպես մասնակցում են արտահանման մեծ ներուժ ունեցող ընկերություններ, նրանց շարքում՝ առաջին անգամ ներկայացվել են նոր ապրանքանիշեր»,- նշել է «Բիզնես Արմենիա» հիմնադրամի միջոցառումների կազմակերպիչ Լուսինե Հովհաննիսյանը։

«CPM 2019»-ին հայաստանյան նորաձևության ու տեքստիլ արտադրանքը ներկայացված է ազգային 2 տաղավարում։ Դրանցից մեկում ցուցադրվում է ներքնահագուստ, տնային և սպորտային տրիկոտաժե արտադրանք՝ «Alex», «Melante», «Araqsa» և «Viva» ապրանքանիշերից` https://goo.gl/axCJMs , իսկ մյուսում՝ նորաձևության մոդելներ «Z.G.Eest», «Kivera», «Zakaryan», «Ruzane», «Shabeeg», «Margonie», «Petoor», «Artuyt» ապրանքանիշերից` https://goo.gl/dJy4XD :

«CPM»-ն Արևելյան Եվրոպայում նորաձևության արդյունաբերության խոշորագույն ցուցահանդեսն է։ Այն ընդգրկում է թեթև արդյունաբերության բոլոր հատվածները։ 15 սրահներում ցուցադրվում են 50 խումբ ապրանքներ։ Ցուցահանդեսն ունենում է ավելի քան 20 000 այցելու՝ մեծածախ գնորդներ, ոլորտի մասնագետներ, դիստրիբյուտորներ, առեւտրային ցանցեր, ներմուծողներ։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter