Զբոսաշրջիկների գիտական ղեկավարը գլորվել է ձորը եւ մահացել
Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունն այսօր ահազանգ է ստացել, որ մարզի Օհանավան գյուղին հարակից ձորում 55-60 տարեկան տղամարդու դիակ կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դիակը հայտնաբերվել է Օհանավան գյուղի Օհանավանք եկեղեցու հարեւանությամբ գտնվող ձորակում:
Ականատեսները նշել են, որ մահացածը` Հրանտ Արամյանն է, ով Օհանավանք այցելած զբոսաշրջիկների գիտական ղեկավարն է եղել: Այցելության ժամանակ, ոտքը սայթաքելու պատճառով, նա գլորվել է եւ ընկել ձորը:
Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության Արագածոտնի մարզի փրկարար ծառայության աշխատակիցները, որպեսզի դիակը դուրս բերեն ձորից:
Դեպքի վայրում են ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ քննչական խումբը` Աշտարակի ոստիկանության պետ Արմեն Իսրայելյանի գլխավորությամբ: Դեպքի վայր են ժամանել նաեւ փորձագետն ու դատական բժիշկը: Երբ դիակը ձորից դուրս բերեն, նոր միայն հնարավոր կլինի ճշտել մահվան հանգամանքները:Նախնական տվյալներով, դիակի վրա բռնության հետքեր չկան:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել