
«Էներգակարգաբերում» ՓԲԸ-ն միացավ «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ»-ին
«Էներգակարգաբերում» ՓԲԸ-ն միացավ «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ»-ին:
Այսուհետ «Էներգակարգաբերում»-ի իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականություններն անցնելու են «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ին: Նման որոշում կայացվեց կառավարության այսօրվա նիստին:
Կառավարություն ներկայացված որոշման նախագծում ասվում է՝ միացման նպատակը երկու ընկերությունների ռեսուրսների (կադրային, ֆինանսական և գույքային) արդյունավետ տնօրինումն է, էներգահամակարգի ընկերությունների անվտանգ շահագործմանն ուղղված՝ աշխատանքների համակարգված և արդյունավետ կազմակերպումը:
«Էներգակարգաբերում» ՓԲԸ-ն ստեղծվել էր 2003 թվականին: Այն իրականացնում էր էլեկտրաէներգետիկ համակարգի բոլոր ընկերություններում կարգաբերման աշխատանքներ: Իսկ «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1948թ-ին: Ինտիտուտն իրականացնում է էներգետիկայի բնագավառի և այդ բնագավառում լիցենզավորված կազմակերպությունների համար գիտահետազոտական աշխատանքներ, որոնք ուղղված են էլեկտրաէներգետիկայի համակարգի հուսալիության և կայության բարձրացմանը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել