
Դավիթ Անանյան. «ՊԵԿ-ի 128 աշխատակից ազատվել է աշխատանքից»
2018թ. տարեվերջից Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) 128 աշխատակից ազատվել է աշխատանքից։ Այս մասին այսօրվա ասուլիսին հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։
Ըստ նրա՝ աշխատակիցների թվի կրճատումը ՊԵԿ-ում տեղի է ունեցել կառուցվածքային փոփոխությունների արդյունքում։
«Դեռևս հոկտեմբերի 20-22-ին հարկային հսկողություն իրականացնող շուրջ 7 վարչության աշխատակիցներ, որոնց ընդհանուր թվաքանակը 580 է, ստացել էին կառուցվածքային փոփոխությունների կատարման և դրանցով պայմանավորված հնարավոր կրճատումների վերաբերյալ ծանուցում։ Ծանուցման ժամկետն ավարտվում էր դեկտեմբերի 22-ին։ 580 աշխատակիցներից 128-ը կրճատվել են»,- նշեց Դ. Անանյանը։
Նրա խոսքով՝ յուրաքանչյուր աշխատակցի վերաբերյալ կայացվել է առանձին կոլեգիալ որոշում. «Ցավոք, շատ դեպքերում ընտրությունը կատարել ենք լավի և լավագույնի միջև»։
Ըստ նրան՝ ստիպված են այդպիսի որոշում ընդունել։
«Եվ սա դեռ սկիզբն է»,- ասաց ՊԵԿ նախագահը։
Մեկնաբանել