Ավելի քան 100 պատանի կմասնակցի Վիկտոր Ալիխանյանի հիշատակին նվիրված սամբոյի հուշամրցաշարին
Նոյեմբերի 20-ին «Աշխատանք» մարզական ընկերության մարզադահլիճում Երևանի սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցը և Հայաստանի սամբոյի ֆեդերացիան կանցկացնեն Հայաստանում սամբոյի հիմնադիրներից, ՀՀ վաստակավոր մարզիչ Վիկտոր Ալիխանյանի հիշատակին նվիրված ավանդական հուշամրցաշարը:
12 քաշային կարգում կմրցի Հայաստանի տարբեր մարզերից ժամանած կրտսեր տարիքային խմբի ավելի քան 100 պատանի:
«Մրցումների սկիզբը ժամը 11:00-ին է: Մուտքն ազատ է»,- հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել