Ձյուդոյիստ Արտյոմ Բաղդասարյանը դուրս է եկել Մ-23 տարեկանների Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ
Նոյեմբերի 19-ին Ռուսաստանի Տյումեն քաղաքում մեկնարկած ձյուդոյի Մ-23 տարեկանների Եվրոպայի առաջնության երկրորդ օրը Արտյոմ Բաղդասարյանը (81 կգ) երեք անընդմեջ հաղթանակից հետո դուրս եկավ կիսաեզրափակիչ և կգոտեմարտի իսպանացի Ադրիան Լորենցոի հետ:
Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ Դավիթ Խիթարյանը Տյումենից հայտնում է, որ 73 կգ քաշային ձյուդոյիստներ Անդրանիկ Չափարյանը, Սուրիկ Գառնիկյանը և 81 կգ քաշային Հայկ Համբարձումյանը անհաջող են սկսել իրենց ելոււյթները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել