HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

1-ական ոսկի եւ արծաթ, 5 բրոնզ

Հայաստանի հավաքականը Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում հոկտեմբերի 13-ից 16-ն անցկացված սամբոյի պատանիների, երիտասարդների և աղջիկների աշխարհի 2011թվականի առաջնությունից հայրենիք կվերադառնա 1 ոսկե, 1 արծաթե, 5 բրոնզե մեդալներով: Երիտասարդներից՝ մեր ընտրանու համար բրոնզե մեդալներ վաստակեցին Մաքսիմ Մանուկյանը՝ 48 կգ կիլոգրամ քաշային կարգ, Կարեն Տոնոյանը՝ 62 կգ ք/կ և Մհեր Կարապետյանը՝ 82 կգ ք/կ: Աղջիկների առաջնությունում պատվո երրորդ հարթակին բարձրացավ նաև մեր միակ ներկայացուցչուհին՝ 52 կգ քաշային Ռոզա Խաչատրյանը: Բրոնզե մեդալի արժանացավ նաև պատանիների առաջնությունում հանդես եկող, 65 կգ քաշային Ռաֆիկ Մանուկյանը:

Երիտասարդների մրցապայքարում արծաթե մեդալ նվաճեց 52 կգ քաշային Տիգրան Կիրակոսյանը, իսկ պատանիներից Գրիգոր Մխիթարյանը /48կգ ք/կարգ/, ով 2010 թ. Աշխարհի չեմպիոնն էր, այս անգամ նույնպես փայլուն անցկացրեց բոլոր գոտեմարտերը և նվաճեց հերթական ոսկե մեդալն ու պահպանեց Սամբոյի պատանիների Աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիա

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter