
Ջավախքցիների հավաք Մարզահամերգային համալիրում՝ հանուն «Այո»-ի
Մարզահամերգային համալիրում այսօր «Վիրահայերի միասնություն» կազմակերպությունը նախաձեռնել էր հավաք, ուր հրավիրվել էին նաև ջավախքցիներ:
Հավաքի նպատակը առաջիկա սահմանադրական բարեփուխումների հանրաքվեի «քարոզն» էր: «Վիրահայերի միասնությունը» բոլոր ընտրություններին Հանրապետականների օգտին ձայներ է հավաքում ջավախքցիներից, որոնք կամ Երևանում են ապրում, կամ ՌԴ մեկնելու համար ՀՀ քաղաքացիություն են ստացել:
Համալիրում էր նաև ջավախքյան հեղինակություն համարվող ռուսաստանաբնակ Նորիկ Թևանյանը, ինչպես նաև Ջավախքում ղեկավար պաշտոնններ զբաղեցնող անձինք:
«Վիրահայերի միասնությունը», հիշեցնենք, ներկայացնում է ՀՀ ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանը:
Նոյեմբերի 27-ին մեկ այլ հավաք էլ նախատեսված է «Ջավախք» հայրենակցական միության կողմից, նորից նույն նպատակով՝ «մոբիլիզացնել» ջավախքցիներին հանուն «Այո»-ի: Հիշեցնենք՝ «Ջավախք» հայրենակցական միությունը ղեկավարում է Հանրապետական ցուցակով ընտրված մեկ այլ պատգամավոր՝ Շիրակ Թորոսյանը:
Մեկնաբանել