ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը ջավախքցի բանաստեղծ Գուրի Եթերին համեմատում է Շիրազի հետ: «Գուրի Եթերը մեր Ջավախքի համար նույն Շիրազն է. բազմազավակ ընտանիք. 8 զավակ Ջավախքում աշխարհ բերել, պահել, մի մասին ամուսնացնել, և այսօր հոր հիշատակը գործնական ու հայրենասիրական առումով նման ձևով ներկայացնել»,-ասում է Աշոտ Մելքոնյանը:
Նրա նախաձեռնությամբ այսօր ԳԱԱ պատմության ինստիտուտում տեղի ունեցավ Գուրի Եթերի «Իմ Շիրազը» գրքի շնորհանդեսը: Տպագությունը նույնպես իրականացրել է ԳԱԱ պատմության ինստիտուտը:
![]() |
«Իմ Շիրազը» և Գուրի Եթերի նախորդ հրատարակություններից «Հեթանոս աշխարհ» ժողովածուն |
Գրքում ամփոփվել են Գուրի Եթերի հուշերը, մտորումները Հովհաննես Շիրազի հետ հանդիպումներից, ինչպես Գուրի Եթերն է բնութագրել՝ «չարխափան հուշամատյան» է:
![]() |
Շնորհանդեսին ներկա էր նաև Ախալքալաքի շրջանում ծառայող Տեր Թադևոսը. նա գրեթե ամեն շաբաթ շփվել է բանաստեղծի հետ |
Գուրի Եթերը մահացավ այս տարվա հունվարի 2-ին: Նա ապրում և ստեղծագործում էր Ախալքալաքի շրջանի Տուրցխ գյուղում: Իր կենդանության օրոք հասցրել է տպագրել 4 գիրք:
![]() |
Սամվել Կարապետյանը Գուրի Եթերին ճանաչում է 1980-ականների վերջերից |
Գուրի Եթերի ստեղծագործությունների լավագույն ներկայացնողը հենց նրա ընտանիքի անդամներն են:
![]() |
Սիլվա Սիփանուհին ուզում է Գուրի Եթերի տունը նրա անվան թանգարան դարձնել |
Կինը՝ բանաստեղծուհի Սիլվա Սիփանուհին և երեխաները հերթով սկսում են ասմունքել Գուրի Եթերի գործերը:
![]() |
Շնորհանդեսին ներկա Գուրի Եթերի 8 երեխաները |
![]() |
![]() |
Ներկա էր նաև Գուրի Եթերի թոռնիկը | Գրող Հակոբ Ավետիսյանը (աջից) Գուրի Եթերի մանկության ընկերն է և նրա թողած ժառանգությանը լավագույնս է ծանոթ |
![]() |
Սիլվա Սիփանուհին մակագրում է ամուսնու գրքերը |
Հ.Գ. Գուրի Եթերի արտասանության ձայնագրությունն արել ենք 2010թ. ամռանը՝ նրա հետ մեր առաջին հանդիպմանը:
Մեկնաբանել