HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հոլանդական հեռուստածրագիրը մահացած հայ կնոջ մասին տեղեկություններ է փնտրում

Նորամուտին՝ 2006թ․ հունվարի 1-ին, Հոլանդական Ասսեն քաղաքի ոստիկանությունը հաղորդում է ստանում հեռախոսով, որ մի վիրավոր կին է ընկած կայանատեղիում։ Կինը շտապօգնության մեքենայով տեղափոխվում է հիվանդանոց։  Նա հայերեն էր խոսում և անձը հաստատող փաստաթուղթ չուներ։ Կնոջը, որին գտել էին, հիվանդանոցում հայ թարգմանչի  օգնությամբ հարցեր տրվեցին։ 

Չկապակցված ձևով նա հայտնել էր, որ իրեն մեքենայով են Հոլանդիա բերել և որ վարորդը նրա ձեռքից խլել է անձնագիրը։ Նաև հայտնել էր, որ ամուսնացած է եղել Հայաստանում և որ նրա ամուսինը սպանվել է Հայաստանում, հետո ասել էր, որ տղա ունի Հայաստանում։ Ասել էր նաև, որ իր անունը Ժասմին Ոսկանյան է՝ ծնված 27 մարտի 1970թ։

Մի փոքր անց նա մահանում է թոքերի սուր բորբոքման բարդությունների հետևանքով։ Պարզվում է, որ նրա անրակոսկրն է կոտրված։ Դիազննությունից հետո պարզվում է, որ նա երբևէ երեխա չի ծծնդաբերել։ Այսինքն հակառակ իր պնդումների, նա ընդհանրապես տղա չի ունեցել։ Այս սուտն, իհարկե, նրա մյուս պնդումները դարձնում է կասկածելի։

 Նիդերլանդների ոստիկանությունը փորձել է Ինտերպոլի միջոցով պարզել հայ կնոջ ով լինելը։ Սակայն Հայաստանում չի հայտնաբերվել Ժասմին Ոսկանյան անվամբ անհետ կորած։ Հավանաբար նրա անունը այլ է։  Մի քանի շաբաթ անց կինը, որպես անձը չպարզված, դի հուղարկավորվեց Հոլանդիայում։ 

Սկսած 2006 թ․-ից պետք է որ Հայաստանում մի ընտանիք լինի, որ կորցրել է մեկին և տեղյակ չէ, թե ինչ է կատարվել իր հարազատի հետ։

«Անանուն գերեզման» -ը  նոր  հոլանդական հեռուստատեսային ծրագիր է, որ հետազոտություն է իրականացնում  անանուն գերազմանների վերաբերյալ։ Հոլանդիայում մոտ 300 անանուն դիակներ են թաղված անանուն գերեզմանում։ Դա նշանակում է, որ ամբողջ աշխարհով մեկ սփռված 300 ընտանիքներ ապրում են անորոշության մեջ՝ չիմալով իրենց տղայի, աղջկա կամ ամուսնու ճակատագրի մասին։  «Անանուն գերեզման» ծրագիրը  Հոլանդիայի ոստիկանության կողմից կազմված գործերի հիման վրա սկսում է փնտրել՝ ճշտելու այս մարդկանց անձը։  Նպատակն այն է, որ այս գերեզմանները անուն ստանան և որ աշխարհի որ ծայրում էլ լինեն ՝ գնտնվեն նրանց ընտանիքները և տեղեկացվեն։

Շնորհիվ Հոլանդիայում ընդունված նոր օրենքի, 2012թ․ից սկսված, Հոլանդիայում հուղարկավորված բոլոր անանուն դիակները արտաշիրիմվում են  և նրանց կմախքից ԴՆԹ-ի նմուշ է վերցվում ի պահպանություն։ Այսպիսով՝ 100 տոկոսանոց երաշխիք է տրվում ընտանիքին։

Ծրագիրը դիմել է «Հետքին», որպեսզի կարողանա պարզել, թե ո՞վ է Հոլանդիայի Ասսեն քաղաքում 2006թ. հունվարի 1-ին հայտնաբերված կինը, ինչ՞ նախապատմություն ունի նրա Հոլանդիա գալը և ո՞վ է նրա ընտանիքը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter