HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պարալիմպիկ խաղերի ծանրամարտի արծաթը նվաճել է գյումրեցի Գրետան

Հոկտեմբերի 13-20-ը Արաբական Միացյալ Էմիրությունների Խորֆական քաղաքում  ընթացող հաշմանդամային ծանրամարտի աշխարհի առաջնությանը  Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեն ներկայացրել էր երկու բազմապրոֆիլ մարզիկի` գյումրեցի Գրետա Վարդանյանին և ոսկեվազցի Սամվել Ասատրյանին: Հաշմանդամային ծանրամարտի աշխարհի առաջնությանը մասնակցում  էին աշխարհի շուրջ 25 երկրի մարզիկներ:

Գրետա Վարդանյանը  մրցաշարում զբաղեցրել է  երկրորդ հորիզոնականը` արժանանալով արծաթե մեդալի:

25-ամյա Գրետան, զրկվելով երկու ոտքերից, հաշմանդամ է դարձել 1988 թ. Երկրաշարժի հետևանքով, սակայն հաղթահարելով մի շարք դժվարություններ, արդեն վեց տարի զբաղվում է հաշմանդամային ծանրամարտով: Բազմապրոֆիլ մարզիկը մասնակցել է մի շարք մրցումների, իսկ 2007 թ. Հունաստանում անցկացված Եվրոպայի բաց առաջնությունում նվաճել է արծաթե մեդալ: «Երազում եմ պարալիմպիկ չեմպիոն դառնալ, որի համար շատ եմ աշխատում, մարզվում, շատ մեծ ակնկալիքներ ունեմ ու անհամբեր սպասում եմ  Դուբայ մեկնելուն,- օրեր առաջ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր Գրետան:

Հիշեցնենք, որ պարալիմպիկ խաղերին Հայաստանի մարզիկների մասնակցությունը ֆինանսավորվել է ՀՀ վարչապետի միջնորդությամբ և «Քլինլենդ» ընկերության հովանավորությամբ:

Հայաստանը պարալիմպիկ խաղերին մասնակցում է 1996-ից, մինչև այժմ խաղերին մասնակցել է 11 հայ մարզիկ` ներկայացնելով առագաստանավային, հաշմանդամային ծանրամարտ, լող, թեթև ատլետիկա, լեռնադահուկային մարզաձևերը: Այս մասին հայտնում են պարալիմպիկ կոմիտեից: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter