Եվս երկու մեդալ` աշխարհի առաջնությունում
Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում շարունակվում է Սամբոյի պատանիների, երիտասարդների և աղջիկների աշխարհի` 2011 թվականի առաջնությունը: Մրցումների երկրորդ օրը նույնպես հաջող էր հայ սամբիստների համար: Երիտասարդների միջև ընթացող մրցապայքարում 48 կգ քաշային կարգում հանդես եկող Մաքսիմ Մանուկյանը նվաճեց բրոնզե մեդալ, իսկ 52 կգ քաշային Տիգրան Կիրակոսյանը՝ արծաթե:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ին, մեր սամբիստները նվաճել էին 5 մեդալ:
Այսպիսով, երկու օրերի արդյունքով հայ սամբիստներն արդեն ունեն 1 ոսկե, 1 արծաթե, 5 բրոնզե մեդալ: Վաղը մրցագորգ դուրս կգա ևս 5 հայ մարզիկ:
Աշխարհի առաջնությանը մասնակցում է 24 երկրի 337 սամբիստ:
Մեր պատվիրակության կազմում են 19 մարզիկ, երեք մարզիչ, մեկ մրցավար: Պատվիրակությունը ղեկավարում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը: Այս մասին հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել