HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

5 մեդալ. հայ սամբիստների հաջողություններն աշխարհի առաջնությունում

Հոկտեմբերի 13-ից 17-ը Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում անցկացվում է Սամբոյի պատանիների, երիտասարդների և աղջիկների աշխարհի` 2011 թվականի առաջնությունը, որին Հայաստանի Հանրապետությունը մասնակցում է 24 ներկայացուցչով:

Մրցումների առաջին իսկ օրը՝ հոկտեմբերի 14-ին, հայաստանցի սամբիստները նվաճեցին 5 մեդալ: Երիտասարդների առաջնությունում բրոնզ մեդալների արժանացան Մաքսիմ Մանուկյանը՝ 48 կգ կիլոգրամ քաշային կարգ, Կարեն Տոնոյանը՝ 62 կգ ք/կ, Մհեր Կարապետյանը՝ 82 կգ ք/կ, աղջիկների առաջնությունում պատվո երրորդ հարթակին բարձրացավ մեր միակ ներկայացուցչուհին՝ 52 կգ քաշային Ռոզա Խաչատրյանը: Իսկ ահա պատանիների մրցելույթներում բոլորից հաջող ելույթ ունեցավ 2010թ. աշխարհի չեմպիոն, 48 կգ քաշային Գրիգոր Մխիթարյանը, ով հաղթելով նախնական գոտեմարտերը հասավ եզրափակիչ ու ղազախստանցի մրցակցին ցավեցնող հնարքով հարկադրելով հանձնվել` նվաճեց ոսկե մեդալ ու պահպանեց Սամբոյի պատանիների Աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter