Միջնորդելու են Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու համար
Հարցազրույց «Յոթի գործի» փաստաբան Հովիկ Արսենյանի հետ
Պրն Արսենյան, ի՞նչ միջնորդություններ եք ներկայացրել, եւ որո՞նք են բավարարվել մինչ օրս:
Միջնորդել ենք, որպեսզի քրեական գործի նյութերին կցվեն ոստիկանության կողմից կատարված ծառայողական քննության արդյունքները եւ դրանք ներկայացվեն պաշտպանական կողմին ծանոթանալու համար:
Միջնորդել ենք պաշտպանական կողմին տրամադրել «Երեւան սիթի» 8 սուպերմարկետների, «Գրանդ Քենդի», «Ռոբերտո» խանութներից առգրավված տեսաերիզների զննության եւ փորձաքննության եզրակացությունների, ՀԺԿ անդամների հարցաքննությունների արձանագրությունների լուսապատճենները, ներկայացնել իրավապահ մարմինների բարձրաստիճան պաշտոնյաների ցուցմունքների արձանագրությունների պատճենները, ինչպես նաեւ մարտիմեկյան դեպքերի առնչությամբ արձակված գրավոր ցուցումների, հրամանների, կարգադրությունների կրկնօրինակները: Վարույթն իրականացնող մարմնի վարկածի համաձայն` նախնական համաձայնություն եւ դերաբաշխում է եղել առաջնորդների մեջ, որի վերաբերյալ էլ միջնորդել ենք ներկայացնել ձեռք բերված ապացույցները:
Մեկնաբանել