
Դեկտեմբերի 23-ին «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի կազակերպած քննարկման ավարտին մտավորականներից ու հասարակական գործիչներից կազմված խումբ ձևավորվեց, որը պետք է զբաղվի «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի առաջնորդ Վահագն Չախալյանի` բանտից ազատ արձակման հարցով:
Նշված խմբում ընդգրկվեցին գրող Լևոն Խեչոյանը, գրող-հրապարակախոս Կարինե Խոդիկյանը, դերասան Երվանդ Մանարյանը, «Երկիր» միության ծրագրերի համակարգող Ռոբերտ Թաթոյանը, պատգամավորներ Շիրակ Թորոսյանն ու Զարուհի Փոստանջյանը, դերասան Աշոտ Ադամյանը, գրող-հրապարակախոս Ռոբերտ Կարայանը, գրող Հակոբ Ավետիսյանը և քիմիկոս, հրատարակիչ, խմբագիր Հովհաննես Այվազյանը:
Ձևավորված հանձնախումբը մի քանի օրվա ընթացքում հասարակության և մտավորականության անունից նամակ է ուղարկելու Հայաստանի արտգործնախարարությանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել