HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սամվել Նիկոյանը ամփոփում է 2010 թվականը

2010 թվականը Հայաստանը կարողացավ փակել արտաքին քաղաքական բարեհաջող զարգացումներով: Լեռնային Ղարաբաղի հարցում տարին փակվում է շատ ավելի վստահ, շատ ավելի դրականորեն տրամադրված դեպի ապագային, որովհետև արդեն իսկ միջազգային հանրությունը հարցի լուծումը հստակորրեն տեսնում է երեք հիմնարար սկզբունքների հիման վրա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը: Նա նշեց, որ արտաքին քաղաքական հարցերում Հայաստանի հաջորդ հաջողությունը ամբողջ տարվա ընթացքում պահպանած խաղաղությունն էր: «Մենք պարտադրեցինք խաղաղությունը, մենք խաղաղությունը որևիցե մեկից չխնդրեցին, չմուրացինք»,-ասաց Ս. Նիկոյանը և հավելեց, որ խաղաղությունը պարտադրելու գործում էական և առաջնային դերակատարը հայկական բանակն է: Անդրադառնալով տարվա ընթացքում արտաքին քաղաքականության կարևորագույն դեպքերին` ԱԺ փոխնախագահը նշեց, որ այժմ, երբ Թուրքիան շարունակում է պնդել տարբեր միջազգաին կազմակերպություններում, տարբեր երկրների ղեկավարների հետ հանդիպումների ժամանակ, որ բանակցությունները շարունակվում են, ընդամենը Թուրքիայի իշխանությունների կողմից քաղաքական հնարքներ են միջազգային հանրության բացասական կարծիքը Թուրքիայի վերաբերյալ մեղմելու նպատակով, որովհետև միջազգային հանրությունը համոզվել է, որ Թուրքիան անկեղծ չէր հայ-թուրքական հարաբերություններում` արձանագրությունների վավարեցման փուլում պայմանների լեզվով խոսելով: Մինչդեռ Հայաստանի Հանրապետությունը հստակ հայտարարել է և հայտարարում է, որ որևէ բանակցություն Թուրքաիայի հետ չի ընդհանում, մեր օրակարգից դա հանված է: WikiLeaks-ի հայտնի բացահայտումները ևս ցույց են տվել, որ ՀՀ նախագահը իր ժողովրդի հետ հայ-թուրքական արձանագրությունների հարցում եղել է բացարձակ անկեղծ և ասել է միայն ճշմարտությունը: Ըստ Ս. Նիկոյանի` Հայաստանի արտաքաին քաղաքական կյանքում տարին լարված էր և հագեցած Լեռնայի Ղարաբաղի հարցի քննարկման և բանակցային գործընթացի առումով: Ադրբեջանը, մեծ գումարներ ներդնելով ռազմական բյուջեի մեջ, սպառազինվելով, փորձ էր անում ՀՀ-ի վրա ճնշում գործադրել, ճնշել նաև միջնորդ երկրներին և փորձել իր համար ձեռնտու որոշումներ կայացնել: Բանախոսի կարծիքով, Աստրախանում հոկտեմբերի 27-ին կայացած եռակողմ հանդիպումը  Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ նախագահների միջև, մի փոքր առաջընթաց է գրանցել բավականին լարված իրավիճակում, երբ քննարկվել է ռազմագերիների փոխանակման հարցը. «Դա կարելի էր ֆիքսել այդ ամբողջ բանակցային բացասական ֆոնին, ամբողջ ռազմատենչ ու ռազմաշունչ հայտարարությունների ֆոնին, սա կարծես թե մի փոքր դրական գործընթաց էր»: Սամվել Նիոկյանը նաև համոզված է, որ դեկտեմբերի 12-ի Աստանայում կայացած ԵԱՀԿ գագաթաժողովի ժամանակ ստորագրված հնգակողմ հայտարարությունը  առաջին փաստաթուղթն էր, որը Ադրբեջանը ստորագրեց: Փաստաթղթում հստակ ասվում է նաև ազգերի իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի վերաբերյալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter