HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահագն Չախալյանն ընդդեմ Վրաստանի Հանրապետության

«Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի առաջնորդ Վահագն Չախալյանի գործը դեռեւս օգոստոսին ներկայացվել էր Եվրադատարան: Փաստաբան Վահե Գրիգորյանը, ով ներկայացնում է նրա շահերը, տեղեկացրեց, որ հայցի հիմնական շեշտադրումը Վահագն Չախալյանի պաշտպանության իրավունքի խախտումներն են: Մասնավորապես` անվճար թարգմանիչ ունենալու, փաստաթղթերը հայերենով տրամադրելու, գործի քննության ընթացքում պատշաճ թարգմանություն ապահովելու իրավունքի իրացմանը: Այս խախտումը դրսեւորվել է թե Վահագնի, թե նրա եղբոր եւ հոր` Արմեն եւ Ռուբեն Չախալյանների դեպքում: «Վրացական կառավարությունը նրա դեմ քննված գործի 6 հատոր նյութերից նրան հայերեն թարգմանված տարբերակով տրամադրել է ընդամենը 20 էջ փաստաթուղթ»,- ասում է Վահե Գրիգորյանը: Տրամադրած փաստաթղթերն անհասկանալի հայերենով են եղել: Չախալյանների պաշտպանության իրավունքի խախտում է եղել նաեւ ֆրանսահայ փաստաբան Պատրիկ Արապյանի` գործում մասնակցություն ունենալը չապահովելու մասով, ինչպես նաեւ Վահագնի` հավաքների մասնակցության ազատության, ազատ արտահայտվելու, արդար դատաքննության իրավունքների մասով: Հիշեցնենք, որ Վահագն Չախայանը ձերբակալվել է 2008 թ. հուլիսի 21-ին, դատարանը նրան ազատազրկել է 10 տարով` զենք-զինամթերքի ձեռք բերման ու պահպանման, հանրային կարգը խախտող զանգվածային միջոցառումներին մասնակցության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ խուլիգանություն կատարելու մեղադրանքով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter