
Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում պատարագի, խաչի տեղադրման կամ չտեղադրման հստակությունը կապված է պետության ներսում ընթացող պայքարի հետ` ներպետական պայքարի արտացոլումն է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց թուրք գիտնական, քաղաքագետ Զաֆեր Յորուքը: Նա հայտնեց, որ թուրքական պետության ներսում սակարկություններ են ընթանում. մի մասն ասում է` տեղադրել խաչը, մյուս մասը հակառակն է պնդում:
«Մենք քննարկում ենք 95 տարվա մերժողական պետության մասին, մյուս կողմից կա մի քաղաքական հատված, որը դեռևս թույլ է, բայց որը փորձում է պայքարել 95 տարվա մերժողականության մեխանիզմի դեմ»,- ասաց Զաֆեր Յորուքը:
Թուրք քաղաքագետը նաև նշեց, որ Թուրքիան Լոզանի պայմանագրով պարտավորություններ ունի, որի մեջ է նաև կրոնական փոքրամասնությունների խղճի ազատության ապահովումը: Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու բացումը ևս այդ պարտավորություններից է, ինչպես նաև Տրապզոնում մոտ մեկ ամիս առաջ հունական եկեղեցու բացումն էր: Միևնույն ժամանակ թուրք փորձագետը նշում է, որ Լոզանի պայմանագրում գրվածները մինչ օրս իրականում չի իրգործվել:
«Ճի՞շտ է, թե՞ թե սխալ` Սուրբ Խաչի կիսատ բացումը» լրագրողներից մեկի հարցին` Զաֆեր Յորուքը պատասխանում է. «Ճիշտ կողմ էլ ունի, սխալ կողմ էլ ունի. ընդհանրապես չանելը սխալ է: Եթե նրանք մտնեին սակարգության մեջ, պարտվեին, ասեին` ոչ մի բան չենք անում, Աղթամարի Սուրբ Խաչը, փաստորեն, մինչև այսօր կմնար լքված, չնորոգված մի տեղ, որտեղ ընդհանրապես երբեք պատարագ չէր լինի: Կիսատ-պռատ է, տարվա մեջ մեկ անգամ է, խաչը չկա, բայց այդ պատարագի իրականացումը մի քայլ է դեպի առաջ»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել