Հրազդանի թիվ 12 դպրոցի դասվարը ազատ է արձակվել գրավի դիմաց
Հրազդանի թիվ 12 դպրոցի դասվար Կարինե Ալեքսանյանին գրավի դիմաց ազատ են արձակել: Ոստիկանության լրատվության վարչությունից «Հետքին» տեղեկացրին, որ երեկ նախաքննական մարմինը ընդհանուր իրավասության դատարան է ներկայացրել Կ. Ալեքսանյանին կալանավորելու միջնոդրություն, սակայն դատարանը 500 հազար դրամ գրավի դիմաց ուսուցչին կալանքից ազատել է:
Հիշեցնենք, որ դասվար Կարինե Ալեքսանյանը ձերբակալվել էր օգոստոսի 10-ին: Նա մեղադրվում է կաշառք փոխանցելու մեջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել