
Բելգիական բանտերում շատ քիչ հայեր կան: Այս մասին «Հետքի» հետ զրույցում ասաց Բելգիայում հայկական կազմակերպությունների դաշնության նախագահ Գևորգ Մինասյանը: Չնայած հստակ վիճակագրություն չկա, թե քանի հայ դատապարտյալ կա, բայց, ըստ Գ. Մինասյանի, ծանր հանցագործության համար միայն երեք հոգի կա բանտարկված: «Սպանության հարց էր, կարծես թե բարդեցին նրանց վրա, բայց շուտով կազատվեն»,- տեղեկացրեց բելգիահայ համայնքի ներկայացուցիչը:
Մյուս հայերը մանր գողությունների համար են բանտարկվում: Վերջերս երկու հայ կին է ձերբակալվել խանութից գողություն կատարելու համար: «Որպես խոշոր խմբավորում` բանդա, ասենք ` չեչենական, ալբանական խմբավորում կա, հայկական գոյություն չունի: Կան արդեն դեպի թմրամոլությունը հակում ունեցող հայերը»,- նշեց Գ. Մինասյանը: Նրա տվյալներով` թմրամոլության համար ևս դատապարտվածներ չկան:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել