HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քրիստինե Աղալարյան

Բելգիահայերի «մեջքը որբացնող» քաղաքականություն մասին

«Թուրք-ադրբեջանական լոբբին առայժմ գերիշխող է միջազգային արենայում, նույնն է նաև Բելգիայում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  Բելգիայում հայկական կազմակերպությունների դաշնության նախագահ, «Լրագիր» հայատառ ամսաթերթի գլխավոր խմբագիր Գևորգ Մինասյանը: Գևորգ Մինասյանի տեղեկություններով, միայն Անտվերպենում մոտ 80 թուրքական կազմակերպություն է գործում, որոնց ղեկավարներին Թուրքիայի հյուպատոսը ամիսը մեկ-երկու անգամ համախմբում է, ուղղորդում: «Նրանք ամեն ինչի գնում են` բացահայտ կեղծիքի, բացահայտ ստի: Մենք առայժմ հնարավորություն չունենք դրա դեմն առնելու»,- ասաց Գ. Միասնյանը: Ամիսը մեկ անգամ լույս տեսնող «Լրագիր» ամսաթերթը ունի նիդերլանդական էջեր, որով աշխատում են պայքարել այդ կեղծիքի դեմ, որ, սակայն, չնչին է թուրական հզոր քարոզչապայքարի դեմ: Գևորգ Միանսյանի խոսքով, բելգիահայ համայնքը կարիք ունի մշակված քաղաքականության, թե, օրինակ, ինչ պետք է անի Բելգիայի հայկական ֆեդերացիան այս գործում, Ֆրանսիայի միությունը և մյուս կազմակերպությունները: «Այս հարցում ցանկալի կլինի` աշխուժանա դեսպանությունը: ՀՀ նախագահն այցելում է Բելգիա, դեսպանատունը նախագահի հետ հանդիպում է կազմակերպում միայն առաջին հոսքի հայերի` բիզնեսմենների հետ, մենք մնում ենք դաշտից դուրս: Հին հայերի աչքից էլ ենք ընկնում, որ` նախագահը եկավ, ձեզ բանի տեղ չդրեցին: Սա մեր մեջքը որբացնող քաղաքականություն է»,- ասում է Գ. Մինասյանը: Նրա կարծիքով, պետք է սերտացնել կապերը, դեսպանատան աշխատակիցների քանակն ավելանացնել. 7-8 աշխատակիցներ կան դեսպանատանը, որոնք աշխատում են և' Բելգիայում, և' Հոլանդիայում, և' Լյուքսեմբուրգում, և' Եվրախորհրդարանում, և' ԵՄ-ում, իսկ Հայաստանի դեսպանատան հարևանությամբ գործող Թուրքիայի և Ադրբեջանի դեսպանատները մեծաթիվ աշխատողներ ունեն և գործում են բոլոր ճակատներում: «Ես կուզենայի, որ ՀՀ-ն յուրաքանչյուր հայաշատ երկիր դիտեր որպես իր մարզը, ասենք ` 10 մարզերից զատ կա նաև Ֆրանսիայի մարզը, ոչ թե ֆինանսավորեր դրանց, այլ համարեր իրենը»,- նշեց Գ. Մինասյանը: Վերջինս վստահեցնում է, որ Բելգիայի հայ համայնքը թուրքական և ադրբեջանական լոբբիի դեմ աշխատանքներ տանում է, իսկ հիմնականում աշխատանքներ տարել և հիմա էլ շարունակում է տանել 1920 թվականին ստեղծված Պելչիկահայ գաղութային վարչությունը. «Հայ համայնք, որպես այդպիսին, գոյություն չունի,- շարունակում է նա,- հոգևոր համայնք պիտի լինի»: Գ. Միասյանի կարծիքով, դեսպանատունը և հոգևոր առաջնորդը մեծ դեր ունեն հայերի համախմբման գործում: «Չունենք ազգային միասնական գաղափարախոսության, Հայ դատը պետք է լիներ, բայց այստեղ էլ տարակարծություն կա: Բելգիայի մի մասը Ցեղասպանության ճանաչումն է առաջնային համարում: Մեր համար, բացի ցեղասպանության ճանաչումից կան այլ հարցեր. դա Հայաստանում դեմոգրաֆիայի խնդիրն է, Արցախի խնդիրն է, Ջավախքի խնդիրն է, Ջուղայի խաչքարերի ոչնչացման խնդիրն է, հայապահպանությունը և այլն»,- ավելացրեց Բելգիայում հայկական կազմակերպությունների դաշնության համակարգող Շահնուր Մինասյանը: Գ. Մինասյանն էլ վստահեցրեց, որ Բելգիայի հայ համայնքը Ղարաբաղյան հարցի կարգավորման համար աշխատանքներ տանում է, սերտ կապեր կան խորհրդարանի պատգամավորների հետ, դրա վկայությունն է նաև Ջուղայի խաչքարերի ոչնչացումը դատապարտող հայտարարության նախագիծը, որը ներկայացրել են ԵԽ: Իսկ Շահնուր Միանսյանն էլ նշում է, որ Արցախի հարցում կարելի է համակարգվել, բայց քանի որ այն բարդ հարց է, պառակտումներ այստեղ էլ են լինում, քանզի հարցեր են առաջանում` ինչ է նշանակում ստատուս-քվո մեր համար, քանի շրջան է վերադարձվելու դրա դիմաց: Շրջանակներ կան, որոնք ասում են` տանք շրջանները և վերանա այդ խնդիրը: «Արդյոք հայ համայնքի ներկայացուցիչների խնդիրը չէ` ինֆորմացնել բելգիահայերին ղարաբաղյան հարցի մանրամասներին» հարցին  Շահնուր Մինասյանը պատասխանեց, որ իրենք էլ ճշգրիտ ինֆորմացիա չունեն. «Ինչպես ասաց Սփյուռքի նախարարուհին` մադրիդյան սկզբունքների իրական ինֆորմացիային տիրապետում են 3-4 հոգի` ակնարկելով, որ ինքն էլ ինֆորմացիա չունի»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Եր
Եք
Չր
Հն
Ուր
Շբ
Կր
28
29
30
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
1
Այսօր