
Բելգիայի հայ համայնքի ներկայացուցիչները Եվրախորհրդարան են ներկայացրել Ջուղայի խաչքարերի ոչնչացումն ու վանդալիզմը դատապարտող հայտարարության նախագիծ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Բելգիայում հայկական կազմակերպությունների դաշնության նախագահ, «Լրագիր» հայատառ ամսաթերթի գլխավոր խմբագիր, Անտվերպենում «Նուարդ» մշակութային կենտրոնի նախագահ Գևորգ Մինասյանը:
Նա տեղեկացրեց, որ մի շարք պատգամավորների հետ նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերել, և հնարավոր է, որ Բելգիայի խորհրդարանի մի խումբ պատգամավորներ աշնանը այցելեն Հայաստան և Արցախ: Գևորգ Մինասյան դեռ շուտ է համարում հստակ գնահատականներ տալ, թե ինչ ընթացք կստանա և ինչ արյդունք կտա հայտարարության նախագիծը, սակայն հույս ունի, որ ինչ-որ բան, այնուամենայնիվ, կփոխվի. «Որ մի կաթիլ օգնություն կլինի` հաստատ»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել