
«Հայաստանում մենք քաղաքական խնդիր չունենք: Եթե մենք ունենք խնդիրներ, դա արդեն մեր խնդիրն է: Մենք ինքներս ինչքանով ենք կարողանում մեր ցանկությունը տեղ հասցնել»,- ասում է Հայաստանում ասորական համայնքի ներկայացուցիչ Ռազմիկ Խոսրոևը: Նա, մատնանշելով Եխ շրջանակային համաձայնագիրը, նշում է, որ իրենց բոլոր պահանջները կրթամշակութային են: Չնայած Ռազմիկ Խոսրոևը խոստովանում է, որ իրենք ապրում են մի երկրում, որը ամբողջ կրթական համակարգը վերցրել է իր ուսերին, այնուամենայնիվ դեռևս միակ չլուծված խնդիրը մնում է հեռուստաեթերը և թերթը: Ասորական համայնքը Հայաստանում ռադիոեթեր ունի, սակայն ուզում է եթերաժամանակ ունենալ, ինչպես նաև իրենց համայնքնային թերթը:
«Հայաստանում լավ են զգում այն ազգային փոքրամասնությունները, որոնք ունեն պետություն, դեսպանատներ, որովհետև միջպետական պայմանագրերով անգամ կարողանում են իրենց բոլոր կրթական հարցերը լուծել, իսկ մերը մնում է մեր վրա և կառավարության»,- հավելում է ասորական համայնքի ներկայացուցիչը:
Այսօ լրագրողների հետ հանդիպմանը ներկա էր նաև ասորական համայնքի մեն այլ ներկայացուցիչ` Լինա Յակուբովան: Վերջինիս տվյալներով` աշխարհում շուրջ 3,5 մլն ասորի է ապրում, որոնք ընդունում են, որ իրենք ասորիներ են: Հայաստանում խորհրդային տարիներին եղած մինչև 12 հազար բնակիչով ասորական համայնքից այսօր մնացել է մոտ 4000-ը:
Ամենամեծ համայնքը եղել է Իրաքի տարածքում, սակայն Լինա Յակուբովան համոզված Է, որ այսօր այնտեղ քչերն են մնացել, ասորիներ մնացել են հյուսիսային Իրաքում: Երկրորդ մեծ համայնքը ԱՄՆ-ում է, հետո Ավստրալիայում և Ռուսաստանում և Եվրոպայի տարբեր երկրներում: Ռուսաստանում ասորիները ավելի շատ հիմնավորվել են 1915-ից հետո:
Իրաքում մինչև վերջին պատերամզը ապրել է մոտ 1.3 մլն ասորի, հիմա այնտեղ մնացել են ընդամենը մոտ 40 հազարը: Ռազմիկ Խոսրոևը նկատում է, որ Իրաքից բացի ասորիներն այլ երկրներում քաղաքական խնդիրներ չունեն: «Իրաքում ասորիների նկատմամբ մշակութային ցեղասպանությունը շարունակվում է»,- շարունակում է Ռ. Խոսրոևը և թվարկում, որ վերջին մի քանի տարիներին 20-30 եկեղեցիներ են հավասարեցրել գետնին: «Աշխարհը պետք է ի վերջո ուշադրություն դարձնի մի ազգի վրա, որն աշխարհին տվել է գիր ու գրականություն, աշխարհի 7 հրաշալիքներից մեկը, օրենսդրություն, ասորիները նպաստել են քրիստոնեության տարածմանը աշխարհով մեկ, առավել ևս Հայաստանում»:
Ռազմիկ Խոսրոևի դիտարկմամբ, անկախ նրանից, որ իրենք 2500 տարի առաջ կորցրել են պետականությունը, դեռ շարունակում են ապրել, իսկ դրան որին նպաստում են այն ասորիները, որոնք այսօր վերականգնում են իրենց ազգային, էթնիկ զգացողությունները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել