
Բնապահպանության նախարարության աշխատակիցների՝ կաշառակերության մեղադրանքով ձերբակալության դեպքերից հետո Բնապահպանության նախարարությունում տեսչական բարեփոխումներ են իրականացվում։ Այս մասին տեղեկացրեց Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, պատասխանելով «Հետքի» հարցին, թե արդյոք նախարությունը միջոցներ է ձեռնարկում և ներքին վերահսկողություն սահմանում իր աշխատակիցների նկատմամբ։
Նախարարը չմեկնաբանեց դեպքը՝ պատճառաբանելով, որ այն դատաքննության փուլում է գտնվում։ Սակայն նշեց, որ բարեփոխումներն այս պահին ընթացքի մեջ են։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել