HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մտադիր են 3 տարով արգելել ձկնորոսությունը Սևանում

Բնապահպանության նախարարությունը որոշել է դիմել գործադիրին, որպեսզի կառավարության որոշմամբ երեք տարի ժամկետով Սևանա լճում ձկնորսությունն արգելվի ընդհանրապես։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը։ Նա նշեց, որ այս ամենն իրականացվելու է ձկնատեսակների բնական վերարտադրության գործընթացըն ապահովելու նպատակով։ Անդրադառնալով Սևանի խնդիրներին, նախարարը տեղեկացրեց, որ այսօրվա դրությամբ Սևանա լճի ջրի մակարդակը 1898.53. սմ է՝ մոտ 55 սմ բարձր նախորդ տարվա համեմատ։ Ջրի մակարդակի բարձրացման հետևանքով ջրածածկման ենթակա տարածքներում վնասակար ազդեցության կանխարգելման միջոցառումների իրականացման շրջանակներում ջրի մակարդակի բարձրացման հետևանքով ջրի տակ մնացող շուրջ 600 հա անտառածածկ տարածքների ծառաթափային բույսերի մաքրում և հեռացում է նախատեսվում։ Իսկ դրան զուգահեռ Սևանում իրականացվելու են նաև ծառատնկման և անտառավերականգման աշխատանքներ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter