
Երևանի գլխավոր ծառագետ Սուրեն Մաքսապետյանը «Հետքին» տեղեկացրեց, որ Կոմիտաս 60 հասցեի ծառերը հատվել են առանց թույլտվության: Դեպքի առիթով իրենք գրություն են ուղարկել Բնապահպանական պետական տեսչություն: Իսկ հարևանությամբ գտնվող և Սամվել Ալեքսանյանին պատկանող տարածք քաղաքապետարանի աշխատակցիներին շաբաթ օրը թույլ չեն տվել մտնել:

«Տարածք մեզ թույլ չեն տալիս մտնել, բայց մենք զանգել, տեղեկացրել էինք, Բնապահպանական տեսչությունն արդեն այնտեղ էր»,-ասաց Սուրեն Մաքսապետյանը:
Բնապահպանական պետական տեսչության պետ Ռոմիկ Մանգասարյանը հաստատեց, որ պատգամավորին պատկանող տարածքում ծառահատումներ եղել են, բայց քանի որ տարածքը սեփականաշնորհված է, ներս մտնել չեն կարողացել և սպասում են փաստաթղթերին: Ռ. Մանգասարյանը խոստացավ մանրամասների մասին օրվա ընթացքում տեղեկացնել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել