HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Համադուն Տուրե. «Կարող եք Հայաստանը ՏՏ կենտրոն դարձնել»

Կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման համար շեշտը պետք է դնել մրցակցային դաշտը զարգացնելու, ծառայությունների մատուցման սակագները նվազեցենլու վրա։ «Ծով չունենալը դեռ ոչինչ չի նշանակում, կարելի է այդ փաստը ևս արդյունավետ օգտագործել։ Կարող եք Հայաստանը ՏՏ կենտրոն դարձնել, հարևան պետությունների համար ոստայն դարձնել, եթե ուզենաք»,- կարծում է Հեռահաղորդակցության միջազգային միության  (ՀՄՄ) գլխավոր քարտուղար Համադուն Տուրեն։ Այսօր նա Հայաստանում ոլորտի մասնագետների հետ է հանդիպում։ Լինելու է նաև ՀՀ վարչապետի և նախագահի մոտ։ Նա շեշտում է, որ Հայաստանը կարող է լայնաշերտ կապի տրամադրման տրանզիտ և  հանգուցային երկիր դառնալ իր հարևանների համար։ Իսկ դրա համար կարևոր է բովանդակություն ստեղծելը։ ՀՄՄ գլխավոր քարտուղարի կարծիքով՝ Հայաստանը այդ պոտենցիալն ունի, քանի որ ունի ինտելեկտուալ մեծ ներուժ։ ԱՄՆ-ից հետո  ՏՏ ոլորտի մտավոր սեփականության տեսանկյունից երկրորդ երկիրն է, ունի սեփական լեզու, այբուբեն, հայերը ազատ տիրապետում են օտար լեզվի և այլն։ «Ես լավ հնարավորություններ եմ տեսնում այստեղ»,- ասում է ՀՄՄ գլխավոր քարտուղարը։ Համադուն Տուրեն «Հետքի» հետ զրույցում նշեց, որ Հայաստանը պետք է ուշադրություն դարձնի  սակագների իջեցմանը։ «Ինչո՞ւ է լայնաշերտ կապն այդքան թանկ։ Մոբիլ կապի ոլորտում կարողացել են կարգավորել խնդիրը, սակագները նվազել են, նույնը պետք է անել նաև ինտերնետի պարագայում»,- ասաց նա։ Երկրորդ խնդիրը, ըստ Հ. Տուրենի, այն է, որ ինտերնետ կապի մատչելիության և սփռվածության ցուցանիշները բարձր են Երևանում, իսկ մարզերում և հատկապես սահմանային գյուղերում վիճակը վատ է։ «21-րդ դարի առաջին տասնամյակը շարժական՝ մոբիլ կապինն է, իսկ երկորդ տասնամյակը՝ լայնաշերտինը»,- ասում է մասնագետը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter