HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարդան Այվազյան. «Ներկա փուլում բացահայտվում են արձանագրությունների ստորագրման դրդապատճառները»

ԱԺ տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի կարծիքով` հայ-թուրքական հարաբերությունների ներկա փուլում բացահայտվում են երկու կողմերի` արձանագրությունների ստորագրման դրդապատճառները: «Թուրքական կողմի պնդումները ցույց են տալիս, որ իրենք ակնկալում էին տարբեր դիվիդենտներ` թե' քաղաքական առումով, թե' աշխարհաքաղաքական առումով: Այս գործընթացի առաջնահերթ խնդիրներից մեկը համարում են նաև Ցեղասպանության ճանաչման գործընթացի դադարեցումը` պատմական հանձնաժողովի ֆոնի տակ, որին հայաստանյան իշխանությունները ընդառաջ չգնացին և մնացին հավատարիմ քաղաքական կուրսին»,-այսօր «Հայելի» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Վարդան Այվազյանը: Ըստ բանախոսի` որոշակի քողարկված շահեր կան` «իրավիճակի կորզում» ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: «Թուրք է մնում է թուրք, մի քիչ կարող է կոպիտ հնչել, բայց իրականությանը հարիր է»,-գնահատեց Վարդան Այվազյանը: Մինչդեռ ասուլիսի մյուս բանախոսը` Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի կարծիքով, ի սկզբանե իշխանությունների նախաձեռնողական քաղաքականությունը դատապարտված էր պարտության և այսօր էլ իրենք դա դիտարկում են որպես պարտություն, քանի որ «թուրքը, իսկապես միշտ մնում է թուրք»: «Չէր կարելի այս փուլում ընդհանրապես սկսել դիվանագիտական հարաբերություններ Թուրքիայի հետ: Պայմանը հետևյալն էր. Թուրքիան փակել է սահմանը, թող բարի լինի բանակցությունների արդյունքում բացի սահմանը, եթե իհարկե նախապայմաններ չուներ»,- նշեց Լյուդմիլա Սարգսյանը: Նա նաև հավելեց, որ ի սկզբանե ակնհայտ էր, որ նախապայմանը Ղարաբաղի հարցում զիջումների գնալն է, իսկ հայ-թուրքական հարաբերությունների հիմնական նպատակը, որի համար թուրքական կողմն ընդառաջել է հայկական կողմի նախաձեռնողականությանը, Ցեղասպանության ուրացումն էր: Լյուդմիլա Սարգսյանը նշեց, որ պատմաբանների հանձնախումբ ստեղծելն արդեն իսկ ընդունելի չէ ՍԴՀԿ-ի համար և կասկածի տակ է դնում Ցեղասպանության փաստը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter