
ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի քարտուղար Հասմիկ Մկրտչյանը «Հետքին» տեղեկացրեց, որ Կապանի Շահումյան թաղամասում ծառահատումն ապօրինի է իրականացվել (Տես հոդվածը`
«Ապօրինի՞ էր ծառահատումը» ): « Նախարարի հանձնարարականով տեսչության աշխատակիցները մեկնել են դեպքի վայր` Շահումյան փողոց և պարզել, որ ծառերը, այո, ապօրինի են հատված»,- ասաց Հասմիկ Մկրտչյանը: Այս պահի դրությամբ հաշվարկվում են պետությանը հասցված վնասի չափերը, իսկ գործերն ուղարկվել են ոստիկանություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել