HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղի են ունեցել «Լավագույն մարզական ընտանիք-2011»-ի եզրափակիչ փուլի մրցումները

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիր, որտեղ տեղի են ունեցել ՀՀ նախագահի մրցանակի համար անցկացվող «Լավագույն մարզական ընտանիք-2011» ամենամյա հանրապետական մրցույթի եզրափակիչ փուլի մրցումները:

Մրցույթին մասնակցել են մայրաքաղաքի, մարզերի և ԼՂՀ-ի՝ նախորդ փուլերը հաջողությամբ հաղթահարած, լավագույն մարզական ընտանիքները: Ութերորդ տարին անընդմեջ կազմակերպվող «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթն այս տարի անցկացվել է 3 տարիքային խմբով՝ 6 մրցաձևում:

Հանրապետության ղեկավարի խոսքով՝ կարևորն այն է, որ այս մրցույթը հետզհետե դառնում է ավելի մասսայական: «Մեզնից յուրաքանչյուրը պետք է ամեն ինչ անի, որ ընտանիքը լինի ամուր: Ամուր ընտանիքը ամուր հասարակության, առողջ ընտանիքը՝ առողջ հասարակության հիմքն է»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Նախագահի մամուլի գրասենյակի հաղորդմամբ՝ Սերժ Սարգսյանը հաղթողներին հանձնել է վկայագրեր, դրամական պարգևներ և հուշանվերներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter