HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիգրան Սարգսյան. «Այսօր պաշտոնական անձինք զբաղվում են բիզնեսով»

varchapet_09-12-09Այս գնահատականը վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ որակեց քաղաքական, սակայն զերծ մնաց այդ պաշտոնյաների անունները հրապարակելուց. «Մենք չենք ստեղծել օրենսդրական նորմատիվային հիմքեր, որոնք մեզ հնարավորություն են տալիս այս երևույթի հետ աշխատելու»: 2009թ-ի ամփոփիչ ասուլիսի ժամանակ Տիգրան Սարգսյանն անդրադարձավ նաև այս թեմային և ասաց, որ պետք է քաղաքական կամք ունենալ, ընդունել օրենսդրական փոփոխություններ և հստակ մեխանիզմներ ստեղծել, որպեսզի գնահատականը լինի ոչ միայն քաղաքական, այլև առարկայական: Օրենսդրությունը թույլ է տալիս պաշտոնյաներին ու քաղաքական գործիչներին ունենալ սեփականություն, լինել այս կամ այն կառույցի սեփականատերը կամ փայատերը, բայց չի թույլատրում զբաղվել այդ բիզնեսի կառավարությամբ: «Եթե մենք գիտենք, որ մեր պաշտոնատար անձինք սեփականատեր են, մենք պետք է թույլ չտանք, որ նա կառավարի այդ բիզնեսը: Իսկ այդ մեխանիզմները քաղաքակիրթ աշխարհում ստեղծված են»,- ասաց վարչապետը: Այսինքն, ըստ վարչապետի, քաղաքական գործիչները, պատգամավորները, կառավարության անդամներն իրավունք չունեն զբաղվել բիզնեսով, նրանց գործունեությունը պետք է լինի հրապարակային և թափանցիկ, իսկ դրա համար կառավարությունն արդեն իսկ իրականացնում է լուրջ քայլեր օրենսդրական փոփոխությունների առումով: Օրինակ` 2010 թվականին խոշորագույն 500 ձեռնարկությունները հրապարակելու են իրենց ֆինանսական հաշվետվությունները անկախ աուդիտի եզրակացությամբ: «Սա նշանակում է, որ ոչ միայն պետությունը, այլ նաև մասնավոր հատվածը կարող է հետևել ազատ մրցակցային կանոններին»,- եզրափակեց վարչապետ Տիգրան Սարգսյանը: Վարչապետն անդրադարձավ նաև երկրում մենաշնորհային տնտեսությանը և երկու որակում տարբերակեց. «Օլիգոպոլիա չի նշանակում մոնոպոլիա, որովհետև բազմաթիվ ոլորտներում մենք ունենք տասնյակ ձեռնարկություններ, որոնք ապրանքներ կամ ծառայություններ են մատակարարում, միևնույն է, որ մենք արձանագրում ենք, որ այդտեղ կան օլիգոպոլիաներ»: Իսկ թե ինչպես է վարչապետը պայքարելու օլիգարխների և մոնոպոլիաների դեմ Հանրապետական կուսակցությանն անդամագրվելուց հետո, երբ իր կուսակիցներից շատերը նշված ոլորտների ներակայացուցիչներ են` լրագրողներից մեկի հարցին ի պատասխան Տիգրան Սարգսյանը հստակեցրեց. «Մենք ունենք ոլորտներ, որտեղ չկան օլիգարխներ, բայց կան օլիգոպոլներ: Մենք օլիգոպոլիաների դեմ ենք պայքարելու, ոչ թե օլիգարխների,- նշեց վարչապետը,- օլիգապոլիաների դեմ պայքարը Տիգրան Սարգսյանի պայքարը չէ, դա մեր քաղաքական թիմի դիրքորոշումն է: Կուսակցության անդամ դառնալը նշանակում է, որ մենք դե յուրե ֆիքսեցինք այն, ինչը դե ֆակտո գոյություն ուներ, և ես վարչապետ նշանակվելուց հետո մշտապես հանդես եմ եկել որպես քաղաքական թիմի ներկայացուցիչ, որը ղեկավարում է Հանրապետության նախագահը»,- մեկնաբանեց վարչապետը: «Արհավիրքներ մեզ չեն սպասվում» «Հայ-թուրքական հարաբերությունները և սահմանի բացումը տնտեսական ինչ ռիսկեր են պարունակում իրենց մեջ և ինչ օրենսդրական փոփոխություններ է հարկավոր անել, որ Հայաստանը կարողանա դիմագրավել ռիսկերին»` հարցին վարչապետ Տիգրան Սարգսյանը հավաստիացրեց, որ գործող օրենսդրությունը բավարար լծակներ է տալիս, որպեսզի տնտեսական համակարգը զերծ մնա ռիսկերից: «Արհավիրքներ մեզ չեն սպասվում»,- հայտարարեց Տիգրան Սարգսյանը և չհապաղեց ավելացնել, որ օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտություն դեռևս չի տեսնում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter