HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կոռուպցիոն ռիսկերը մեծ են կադաստրի ստորաբաժանումներում

Վերահսկիչ պալատը ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման վերահսկողության ընթացքում ուսումնասիրել է 7 ստորաբաժանում` Գյումրիում, Դիլիջանում, Իջևանում, Չարենցավանում, Եղեգնաձորում, Ալավերդիում և Վեդիում: Արդյունքում շուրջ 14 մլն դրամի խախտման դեպք է գրացնվել: Ընդ որում` սա ՎՊ-ի առաջին ստուգումն է եղել: Պարզվել է, որ համայնքները տալիս են տեղեկանքներ մի տեսակի շինության համար, սակայն այդ շինությունը ծառայում է այլ նպատակների համար:  Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը այստեղ լուրջ կոռուպցիոն ռիսկեր է տեսնում, քանի որ համայնքների տարածքում կառուցված ինքնակամ շինությունների նպատակային նշանակությունը սխալ է դասակարգվում: Հասարակական նշանակության շինությունները որակվել են որպես արտադրական շենք կամ որպես բնակելի տուն: Իսկ հասարակական և արտադրական շինությունների տարբերություններն այն է, որ հասարակական շինությունն ավելի մեծ գույքահարկ է վճարում` մոտ 4 անգամ ավել: Նմանատիպ 11 դեպք գրացնվել է Գյումրիի կադաստրում, 2-ը` Դիլիջանում: «Ով պետք է վճարի այս գումարը: Առաջին հայացքից վիճարկելի խնդիր է, որովհետև տեղեկանքը տալիս է համայնքը, ինքը պետք է շահագրգռված լինի այս գումարները հավաքելու և բյուջե մուտքագրելու գործում, կադաստրն ընդամենը գրանցող մարմին է: Բայց ես հակված չեմ այն մտքին, որ կադաստրի ստորաբաժանումների աշխատողները մաքուր և հրեշտակի թևերով մարդիկ են: Այստեղ լուրջ կոռուպցիոն ռիսկերը տեսնում ենք, բայց օրենսդրական դաշտում պատասխանատունները համայնքներն են, և իրենք պետք է հավաքեն այս գումարները և բերեն: Բայց մյուս կողմից էլ` տեղեկանքը տալիս է մի կառույց, գրանցում է մյուսը»,- նշեց Իշխան Զաքարյանը և նկատեց, որ այստեղ նաև օրենսդրական խնդիր կա: Այսօրվա նիստում ՎՊ խորհուրդը ոչ մի գործ չուղարկեց դատախազություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter