Տիգրան Սարգսյան. «ֆուտբոլը փուլ առ փուլ Հայաստանում դառնում է ավելի մասսայական»
Այսօր տեղի ունեցած կառավարության նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն առաջին հերթին ՀՀ կառավարության անունից շնորհավորել է փայլուն հաղթանակների կապակցությամբ ֆուտբոլի ազգային թիմին։
«Այդ հաղթանակներն, իհարկե, մեզ ոգևորում են, և նաև ցանկանում եմ շնորհավորել մեր ֆուտբոլասերներին։ Ցանկանում եմ նաև մեր երախտիքի խոսքը հղել ֆուտբոլի ֆեդերացիային և ֆեդերացիայի նախագահին։ Ակնհայտ է, որ այն ջանքերը, որ գործադրել է ֆեդերացիան, տալիս են իրենց արդյունքները։ Վերջին տարիների ընթացքում ֆուտբոլային ենթակառուցվածքների մեջ կատարվել են մեծածավալ ներդրումներ, և ֆուտբոլը փուլ առ փուլ Հայաստանում դառնում է ավելի մասսայական և, կարծում եմ, մեր ֆուտբոլային թիմի հաջողությունները պայմանավորված են այդ հանգամանքով ևս։
Նաև ուրախությամբ պետք է նշեմ, որ երեկ տեղի ունեցավ Անդրանիկ Մարգարյանի 60-ամյակին նվիրված ֆուտբոլային միջմարզային մրցաշարի եզրափակիչը, և Արմավիրի թիմը հաղթեց։ Սա նույնպես վկայում է, որ ֆուտբոլը Հայաստանում դառնում է մասսայական»,- ասել է վարչապետը։
Լուս.՝ Getty Images-ի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել