
Մատենադարանի նախկին փոխտնօրեն Արշակ Բանուչյանի գործով այսօր պետք է հրապարակվեր դատավճիռը: Սակայն նիստի քարտուղարը նշանակված ժամից մոտ 20 րոպե անց դուրս եկավ և հայտարարեց, որ դատավորը դեռ խորհրդակցական սենյակում է, և դատավճռի հրապարակման մասին կհայտնվի լրացուցիչ:
Հիշեցնենք, որ Արշակ Բանուչյանը մեղադրվում է խոշոր չափով յուրացման կամ վատնման, ինչպես նաև հարկերից, տուրքերից կամ պարտադիր այլ վճարումներից չարամտորեն խուսափելու մեջ: Արդեն 1 տարի է` Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում քննվում է Մատենադարանի արդեն նախկին փոխտնօրեն Արշակ Բանուչյանի գործը: Մինչ դատավարություններն ընթանում էին, նրան փոխտնօրենի պաշտոնից տեղափոխեցին մեկ այլ պաշտոնի` Հնագրագիտության բաժնի վարիչ:
Մեղադրողը 4,5 տարի ազատազրկում է պահանջել Արշակ Բանուչյանի համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել