HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Սուրբ Գևորգը հնարավոր է ամբողջովին վերականգնել»,- համոզված է մասնագետը

07_12-mughni 2010թ. գարնանը կսկսվի Մուղնու սուրբ Գևորգ եկեղեցու շինարարությունը: Այսօր «Արմատ» ակումբում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին այս մասին տեղեկացրեց Մշակույթի նախարարության պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրենի տեղակալ Հովհաննես Սանամյանը: Նա Թբիլիսի էր մեկնել` ուսումնասիրելու փլուզված եկեղեցին: Հ. Սանամյանն այնտեղ հանդիպել է Վրաստանի մշակութային ժառանգության պահպանման գործակալության պետի հետ, որը հավաստիացրել է, որ կատարելու են ամբողջական վերանորոգման աշխատանքները. միջոցներ են տրամադրվել և արդեն իսկ կատարվում են փլատակների մաքրման աշխատանքերը: «Այն բեկորները, կտորները, որոնք պետք է օգտագործվեն, առանձնացվում են»,- ասաց Հ. Սանամյանը: Նա տեղեկացրեց, որ կատարվելու են հետազոտական աշխատանքներ: Ձմռան ընթացքում սկսվելու են նախագծային աշխատանքները, իսկ գարնանից` շինարարությունը: Մինչև դեկտեմբերի 20-ը վրացական կողմը Հայաստանի մշակութի նախարարությանը պետք է ներկայացնի վերականգնողական աշխատանքների առաջադրանքը, այնուհետև` էսքիզային նախագիծը, որը համատեղ կքննարկվի, և երկողղմանի համաձայնության դեպքում արդեն կանցնեն շինարարությանը: Շինարարական աշխատանքներն իրականացնելու է «Արխիտեք» նախագծային շինարարական-մասնագիտական կազմակերպությունը: «Հետքի» հարցին, թե ո՞ւմ միջոցներով է իրականացվելու շինարարությունը, բանախոսը պատասխանեց. «Հավաստիացրել են, որ իրենք այդ նախագծը կմտցնեն ընդհանուր վերականգնողական ծրագրի շրջանակներ, և նրանք մտադրված են ամբողջական վերականգնումը կատարել»: «Հետքի» մյուս հարցին, թե հայկական կողմը միջամտելո՞ւ է շինարարությանը, թե՞ ոչ, բանախոսը դժվարացավ պատասխանել: Որպես ճարտարագետ, Հ. Սանամյանը նշեց, որ եկեղեցին հնարավոր է ամբողջովին վերականգնել, քանի որ պահպանվել են թե´ նախագծերը, թե´ չափագրությունները, և թե´ լուսանկարները. «Ցանկության դեպքում գիտական տեսակետից հնարավոր է վերականգնել. ի՞նչ տարբերություն` այն աղյուսաշե՞ն է, թե՞ քարաշեն, միևնույնն է` շինանյութ է»: Ըստ մասանգետի` եթե շինարարությանը սկսվի, այն, հնարավոր է, տևի մինչև երեք տարի: Դա կախված է նաև հատկացվող միջոցներից: Լրագրողների այն հարցին, թե արդյոք հանդիպումների ընթացքում ՀՀ մշակույթի նախարարության ներկայացուցիչն անդրադարձե՞լ է Թբիլիսիում գտնվող սուրբ Նշանի անմխիթար վիճակին, նա պատասխանեց, որ այդ մասին չի խոսվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter