HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Զոհված զինծառայողի մայրը դեռ հույս ունի, որ որդին տուն կգա. նա դեռ կատարվածի մանրամասները չգիտի

Արմավիրի մարզի Ամբերդ գյուղում բոլորը սգում են այսօր առավոտյան Ասկերանի մարտական հենակետերից մեկում սպանված 19-ամյա Հայկ Մկրտչյանի մահը՝ բացի նրա ընտանիքի անդամներից: Նրանք մինչ այժմ չգիտեն, որ իրենց որդին զոհվել է:

Ամբերդի գյուղապետ Մանվել Բաբայանը առավոտյան զինկոմիսարիատից ստացած զանգով տեղեկացել է դեպքի մասին, սակայն հարազատներին չի կարողացել ասել, որ նրանց որդին մահացել է: Ստիպված ասել է, թե Հայկը ծանր հրազենային վնասվածք է ստացել, և վիճակը լուրջ է: Կատարվածի մասին գիտի միայն Հայկի եղբայրը՝ Ռուբենը:

Հայկի հայրը՝ Վասիլը, և հորեղբայրները Հայաստանում չեն: Արդեն մեկ տարի է, արտագնա աշխատանքի են մեկնել Ռուսաստան: Նրանք էլ գիտեն, թե Հայկը ծանր վիրավոր է, և այսօր երեկոյան վերադառնալու են Հայաստան: Գյուղացիներն ու բարեկամները պատրաստվում են օդանավակայանում հայտնել կատարվածի մասին:

Մեզ հետ զրույցում գյուղապետարանի աշխատակիցները և զոհվածի հարևաններն ասում էին, թե իրենց լեզուն չի պտտվում, որ մորն ու քույրերին հայտնեն այդ մասին: Իսկ Էջմիածնի զինկոմիսարիատից այդպես էլ որևէ մեկը չի բարեհաճել գալ և անձամբ հայտնել կատարվածի մասին:

«Լայաղ չեն անում գան հարազատների հետ խոսեն: Գոնե գան ասեն՝ ներողություն, ձեր առողջ, խելոք երեխուն բանակ ենք տարել ու հիմա դիակն ենք բերում: Ի՞նչ էր եղել իրան, խելոք տղա էր»,- զայրացած ասում էր ամբերդցիներից մեկը, ով կոչ էր անում համագյուղացիներին հավաքվել և գնալ Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիայի:

Համագյուղացիներն այս պահին չեն գնում զոհված զինծառայողի տուն, քանի որ մայրը՝ Երանուհին, դեռ հույս ունի, որ որդին կբուժվի և ոտքի կկանգնի: Նա անընդհատ գոռում էր, թե իրենց տուն «զուլում է եկել»:

«Հիմա տղես զինվորի շորերով, արյան մեջ, ո՞ր հիվանդանոցում է պառկած»,- բղավում էր Հայկի մայրը:

Ռուբենի հետ զրուցեցի հարևանի տանը, որպեսզի մայրը որևէ բան չկասկածի: Նա չէր համարձակվում արտահայտել սրտի ցավը՝ խնայելով քույրերին ու մորը, ձեռքերով հարվածում էր դարպասին:

Ռուբենը պատմեց, որ իրեն գյուղապետն է ասել կատարվածի մասին, ու մինչ այս պահը ոչ Էջմիածնի զինկոմիսարիատից, ոչ էլ պաշտպանության նախարարությունից իրենց տուն մարդ չի եկել:

Էջմիածնի զինկոմիսար, գնդապետ Հակոբ Ազատյանը «Հետքի» հետ զրույցում կոպիտ տոնով ասաց, թե հեռախոսով «ոչ մի ինֆորմացիա» չի տալիս: Մեր այն հարցին, թե մինչ այս պահը ինչու ընտանիքի անդամները չգիտեն, որ իրենց երեխան մահացել է, իսկ իրենք էլ անձամբ չեն գնացել զոհված զինծառայողի տուն՝ հայտնելու այդ լուրը, պատասխանեց. «Ոչ, հարազատները գիտեն, անձամբ ես եմ ասել հարազատներին: Հարազատները գիտեն, որ իրենց երեխան մահացել ա: Թե կոնկրետ ում եմ ասել, եկեք ստեղ զրուցենք, ես հեռախոսով ինֆորմացիաներ չեմ տալիս»:

Զոհված զինծառայողի տան մոտ հավաքված համագյուղացիներն ասացին, որ հարազատներից մեկը պարզապես առավոտյան զանգահարել է զինկոմիսարիատ, որ ճշտի՝ արդյոք նման դեպք իրականում եղե՞լ է, թե՞ ոչ, և զինկոմը հաստատել է, որ եղել է: Ընդամենը դա է եղել գնդապետ Ազատյանի «ասելը»:

Եղբոր պատմելով՝ Հայկը հանգիստ բնավորություն ուներ և առանց պատճառի՝ որևէ մեկին չէր նեղացնի: «Օգոստոսի 14-ին եմ Հայկի մոտ եղել: Իրեն լավ էր զգում, շատ ուրախ էր: Ոչ մի անգամ չի ասել, որ զորամասում խնդիրներ ունի: Հեռախոսով էլ ենք շուտ-շուտ խոսել, ոչ մի անգամ չի դժգոհել»,- ասում էր Ռուբենը:

Հարևաններից մեկն էլ պատմեց, թե երեկ՝ ուշ ժամի, Հայկը զանգել է տուն և մոր հետ խոսել: Ասել է, թե առավոտյան դիրքեր է գնալու և ցանկանում է Ռուսաստանում գտնվող հոր հետ խոսել:

Հայկը գլխի վրա սպի է ունեցել: Բժիշկները կասկածել են, թե նա առողջական խնդիրներ ունի (հոգեկան շեղումներ), և հետաձգել են բանակ տանելը: Նրան պետք է բանակ տանեին 2010թ. նոյեմբերի 11-ին, սակայն կրկնակի բուժզննում անցնելուց հետո բանակ են տարել դեկտեմբերի 11-ին:

«Որ բանակ չտանելու մասին խոսք եղավ, Հայկն ասում էր, թե ուզում է գնա բանակ ու անձամբ է գնալու զինկոմի հետ խոսա, որ իրեն տանեն»,- պատմում էր Ռուբենը: Ըստ նրա՝ Հայկը որոշել էր բանակից հետո գնալ Ռուսաստան, մի քիչ գումար աշխատել, որ իրեն ավտոմեքենա գներ:

Մկրտչյանների ընտանիքն ապրում է միջինից վատ պայմաններում: Գյուղապետարանից ասացին, որ նրանք նույնիսկ հող մշակելու գումար չունեն, և ընտանիքի բոլոր անդամներով օրավարձով բանվորություն են անում, որ կարողանան ապրել: Հայրն էլ Ռուսաստան է գնացել, որ վարկերն ու պարտքերը մարի:

Հ.Գ. Ամբերդում արդեն խոսում են այն մասին, որ Հայկին սպանել է նրա ծառայակիցներից մեկը, ով ծնունդով Գյումրիից է, իսկ թե ինչո՞ւ, կամ իրականում այդպե՞ս է, ոչ ոք չգիտի:

Մեկնաբանություններ (23)

RUBO
EEEEEEEEEEEEEEEEEEEEEE
sofia
sireli hayer jan ditavoryal en spanum vor mardik vaxenan irents erexanerin banak uxarken , ev azatelu hamar irents dramner tan, isk da miak patchare che, ayn bolorspanern vor mer yerexanerin ays orin en hastsnum dranq hayer chem, mi xapnveq drants voch anunin vochel azganunin, dranq lav mshakvats ev naxapatrastvats mer azgayuin tshanaminern en incgpes vor exele mer patmutyan bolor egerum, mer tshnaminern mez hoshotel en mez nersits....
*****
Էս էշի երկրից փախնելա պետք, ստեղ մարդուն մարդու տեղ չեն դնում: Ու՞մ համար են էս ջահել երեխեքը գնում էտ անտեր բանակ կոչվածը, ի՞նչ պետություն են պաշտպանում, ու՞մից են պաշտպանում... հայի՞ց... էն պետությունը, որ հենց ինքնա՞ իրանց սպանում, որը սկի 1000 դրամ նպաստ չի տվել էդ խեղճ երեխեքին պահելու համար, էն ցուրտ ու անլույս պայմաններում խեղճ ծնեղները էս երեխեքին պահել մեծացրել են, որ էսօր սենց անասուն բաներ անե՞ն էդ ոչ եղած բանակում, ու՞մ են հետաքրքիր մեր զինվորները, օր չկա, որ մեկը մյուսին չմորթի, չսպանի էտ անտեր բանակում: Ո՞վա վերջապես պատասխան տալու էս անարխիայի համար: Ես արդեն զզվելով զզվում եմ էս վիճակից: Ինչքա՞ն պիտի նստենք ու ձեն չհանենք: Ինչա՞ եթե մեզ չի կպնում, սաղ լավա՞, չարժի՞ ձեն հանել, էս ինչ օրի ենք հասել, մենք մեզ ենք հոշոտում, թրքերից վատն ենք դառել: Բանակը վատ բան չի, եթե ինքը իսկական բանակա, ոչ թե դիահերձարան... էսի բանակ չի, որ մեր խեղճ երեխեքը գնում են, ու հեչ չարժի, որ էս տեսակ էշի երկրի համար ջահել ջահել մեռնեն: Հեչ չարժի...
ARPINE
ET VOCHXAR@ PITI CHAPRI ES ERKRI ERESIN OV DERQA BARDZACNUM URISHI KYANQI VRA DA KENDANIA VOCH TE MARD TAKANQA INCH XXCHOV PITI INQ@N U IRA CNOXNER@ APREN
Inga
erexeq jan Hayk@ mer gyuxic er shat lav txayer, menak et or@ tenayq te incher katarvum uxaki kxelagarveyq @nenc a vres azdel ahavor er cheq patkeracnum... minchev hima mayr@ chgiti vor Haykin spanel en
A.
Hesa eli kkozken,vorpes zenkin anzgushabar varvelu hodvazov kpaken [email protected] TAKANKIN ED VIJVAZKIN piti satkaznen shan ori kzen.Es NEWS.AM um kardazi vor 14 pampusht en hanel marmniz.Sax lav txa en xaxum
SAKO
Mincev hayoc banakum zinvor spa pokhharaberutyunnere chkargavorven mist es dajanutyune u spanutyunnere sharunakvelu en. Cavakcum em bolor mahacats Zinvorneri entaniqnerin u barekamnerin.
Ashot
hima menq mer erexanerin inch huysov uxarkenq banak ?
gayane
Զարմանալի չի լինի եթե դա խելագարված զինծառայող Հովհաննես Վարդանյանի գործի շարունակությունը լինի:
sam
դեպքը շատ ոխբերգական է: Գյուղում խոսում են որ սպանությունը ոչ թե զենքի սխալ վարվելու պատճառ է այլ կռվի արդյունք է:
karen
Es guce ev sarnasrtoren mi mets wochir kgortsei, ete hamozvats linei wor da ditavorutyun e! Xosqs verabervum e SNS in! Inch verabervum e zenqi het chisht varvelun, apa nshem, wor banakum da sovorecnum en, asem avelin, yuraqanchyur angam zenq stanalis zinvory gitakcabar storagrum e mi sharq anvtangutyan kanonner! Isk ayn kamakor bnavorutyuny, erb eritasardnery sirum en arhamarhel trvats cucumnery, da nrancum amrapndvum e sksats shat poqr jamanakic! Ete bakum eritasardy arevatsaghki keghevy tqum e getnin, apa banakum angam dra vra en ushadrutyun darcnum, angam argelum en dzernery grpanum frfral u shvshvacnel! Bayc erku tarum wor mi bactoghumy veracnen!
karen
Gohar ete duq kartsum eq, wor banakum aveli hetevoghakan piti linen tghaneri handep, qan tsnoghnern en qaghaqaciakan kyanqum, cavoq Dzez petq e hiastapecnem! Isk i patasxan qez Sam, hark e nshel, mi ban, du dajan spanutyunn u anpatjeliutyuny (xosqd erevi xelagarvats zinvorin e verabervum, ev naxord anpatjeli hancanqnerin) mi xarnir zenqi het vervelu kanonneri xaxtmany! Qo tramabanutyuny mghum e nran, wor ardaraci kliner ete Lendrush Nazarecyani azgn u taky veracnein! Es eli em nshum depqn iskapes cavali e! http://news.am/arm/news/73369.html
SNS
Կարեն հետք շատ լավ է անում, որ ներկայացնում է իրական վիճակը, իսկ հուզական ու ոչ հուզական կարծիքներ արտահայտելը մարդկանց իրավունքն է։ Պետք չէ երիտասարդներին առանց զենքի հետ վարվել իմանալու զենք տրամադրել։ Իսկ երբ որ (Աստված մի արասցե) ձեր մտերիմը կամ հարազատը կդառնա նման իրավիճակի զոհ կտեսնենք թե դուք ինչպես եք սառնասրտորեն վերաբերվում իրավիճակին։ Այն ժամանակ նույն մեկնաբանությունները կգրեք։
gayane
karen դու խառնում ես սառնսրտությունը անտարբերության հետ: Ճիշտ է ասում Samը եթե նույն դժբախտությունը պատահեր քեզ հետ, այդքան անտարբեր կարող էիր լինել: Ասում էն` վերքը տիրոջն է ցավ տալիս: Անտարբերությունը մեզ հասցրեց այս վիճակին: Ինչ է, դժբախտությունը պետք է դուռը ծեծի, նոր հասկանանք, որ կարելի էր ժամանակին մի քիչ հուզական լինել անկարգապահությունը արմատախիլ անելու համար: Ընդհանրապես, քո խոսքը նման է քարոզի, որի կարիքն ունեն այն մարդիկ, ովքեր պատասխանատու են այս վիճակի համար: Եթե մի երկուսին մասսայական պատասխանատվության ենթարկեն, առանց հաշվի առնելու խնամիաբարեկամական կապերը, ankargapahutyan u anorinapah varq դրսևորողները կմտնեն իրենց որջը: Դրանք ունեն հոգեբանական խնդիրներ` մանկուց դրանց հետ վարվել են այնպես, ինչպես հիմա իրենք, ունեցել են բռնաբարված մանկություն ու պատանեկություն ու հիմա հասել է իրենց աստեղային ժամը... Ես չգիտեմ, ռազմական ուսումնարաններում անցնում են մանկավարժություն և հոգեբանություն, բայց ծառայության անցնելուց առաջ պետք է ենթարկվեն մանրազննին հոգեվերլուծության: Միայն առողջ մանկություն և կայուն հոգեկան կերտվացք ունեցող մարդը կարող է ուսադիր կրել;
Sam
Կարեն, պատկերացրու, որ քո տղան (եղբայրն, հայրն) է գնացել բանալ և նրան հոշոտել են, ծեծել, խոշտանգել, բռնաբարել, սպանել: Եվ այդքանից հետո մեկը կանգնում ասում է, նորմալ ա էլի, 1500 հոգի ավտոմատ ունի, բա ինչ ես ուզում... Պատկերացրեցի՞ր: Դե վայելի՛ր:
Գոհար
Հարգելի Կարեն, Ձեր համեմատությունն անտեղի էր, քանի որ մեր բնակավայրերում գտնվող մոտ 1000-1500 երիտասարդները չունեն վերահսկողներ, չունեն ղեկավարներ, ովքեր պարտավոր են կարգավորել ամեն ինչ:
karen
Hargeli Janna, es inqs el tsarayel em nuyn banakum, ev hamozvats em wor mer banaki karucvatsqy shat aveli lav em patkeracnum, qan Duq! Inch verabervum e im sarnasrtutyany, xndrum em nereq ete ayn gerazancec Dzer huzakanutyany! Bayc aynuamenayniv es ayn kartsiqin em, wor huzakanutyamb hnaravor che payqarel, aravel evs ankargapahutyan u anorinapah varqi dem!
Janna
Kecceq, Karen! Aranc avelord huzakanutyan, aranc emocianeri!!! Havanabar Duq /tnic-teghic heru/spanvac harazat chuneq. Zorakochik zavak-nuynpes! Dzer sarnasrtutyun@ lav e, ete zugakcvum e kargapah u orinapah varqov, ayl voch anishkhanutyamb... Inch@ arka e mer ujayin karuycnerum...
karen
Sireli mayrer u quyrer, mi pah patkeracreq wor dzer bnakavayrum bolor 18-20 tarekan tghanern (mot 1000-1500 andznavorutyun) unen martakan zenq, licqavorvats martakan pampushtnerov! Hnaravor kliner ardyoq bacarel djbaxt mijadepery?
Ժաննա
Որպես ով են սպանվում էս երեխեքը? Հայրենիքի զինվոր? հայրենիքը պաշտպանելիս? Բա մեր ընտանիքները հայրենիք չեն? Սենց եք հայրենիքին ծառայեցնում` քայքայելով ամեն մի բջիջը առանձին? Եթե չենք կարողանում մեր փոքր հայրենիքները պաշտպանել մեր երկրում, մնում է հետ կանչել մեր զինվոր երեխեքին ու ազգովի քոչել: Ինչ տարբերություն` ներսի թշնամուն կմնա երկիրդ, թե դրսի?
karen
Hargeli hetq.am arje ardyoq linel aydqan huzakan! Duq kartses zorov krker eq borboqum! Iharke cavali e eritasardi mahy! Bayc kartsum em petq che konkretanal ev huzakan hodvatsner hraparakel! Aravel evs, wor ays depqi artiv chka ardarutyan verartadrman mitum! IM XORIN CAVAKCUTYUNN EM HAYTNUM HAYK MKRTCHYANI HARAZATNERIN U BAREKAMNERIN!
Անի
Ահավոր է, պարզապես, սարսափելի է...Ցավում եմ այս երիտասարդի մահվան համար, ցավում եմ բոլոր մահացածների համար....Երբ պետք է վերջ դրվի այս երկրում անիշխանությանը...Երբ են վերջապես պատասխան տալու այս մարդկանց կյանքի համար..........
SOFIA
ES MI BANI VRA EM ZARMANUM MER NAXARARE ASENQ CHGITI INC EKATARVUM BANAKUM LAV CHER KAJQN EL CHI KARDUM

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter