HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վրացի քարտեզագրողները հետաձգել են իրենց այցը

11_11-borderՀայ-վրացական սահմանի քարտեզագրման աշխատանքները նոյմբերի 18-19-ը պետք է ամփոփվեին և համաձայնեցվեին երկու երկրների քարտեզագրողների հանդիպմամբ, որից հետո սկսվեին սահմագծման աշխատանքները: «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոնի» տնօերն Հովսեփ Պետրոսյանը «Հետքին» տեղեկացրեց, որ իրենց գործընկերները դեռևս չեն եկել, և հանդիպումը հետաձգվել է մինչը դեկտեմբերի 7-8-ը: Հայ-վրացական սահմանի վերջնագծման համար ստեղծվել էր Հայաստանի և Վրաստանի միջկառավարական համատեղ հանձնաժողով, որը զբաղվում է նշված հարցերով: Երկու երկրների միջկառավարական հանձնաժողովի քարտեզագրողներն արդեն 3 տարի է` աշխատում են սահմանի քարտեզագրման ուղղությամբ: Վրացական կողմն ավարտել էր աշխատանքները, և ավարտուն քարտեզները տրամադրել հայ գործընկեներին: Քարտեզագրման աշխատանքները հայկական կողմից իրականացնում է «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոնը»: Հայ-վրացական սահմանի քարտեզագրման աշխատանքները հայկական կողմը ևս  ավարտել է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter