
Նոյեմբերի 22-ին Ախալցխայի «Տավարնի» թաղամասում տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվել են երեք երիտասարդներ, երկու հայ և 1 վրացի` 20-ամյա Պետրոս Պետրոսյանը, Մանուչար Մախաթաձեն և 17-ամյա Դավիթ Գասպարյանը: Եվս 2-ը` Ցոլակ Բալասանյանը և Աշոտ Սապոնջյանը, ովքեր նույնպես մեքենայում են եղել, գտնվում են ծանր վիճակում: Աշոտ Սապոնջյանն իր «Մերսեդես» մակնիշի մեքենայով բախվել է կանգնած բեռնատար վագոններից մեկին այն ժամանակ, երբ փորձել է մեծ արագությամբ պտույտ կատարել ճանապարհի ոլորանում:

Ցոլակ Բալասանյանն այժմ գտնվում է Գորիի հիվանդանոցում: Նա ծանր վիճակում է, և նրա վիրահատության համար անհրաժեշտ է մեծ գումար: Ցոլակի ընտանիքն ի վիճակի չէ վճարել այն: Ախալցխացիները գումար են հավաքում, որպեսզի փրկեն երիտասարդի կյանքը:
«Ամբողջ քաղաքով դռնից դուռ ենք քայլում և փող հավաքում: Արդեն հավաքվել է բավականին մեծ գումար, սակայն դա բավարար չէ խիստ անհրաժեշտ վիրահատությունը կատարելու համար: Այդ իսկ պատճառով խնդրում ենք բոլոր նրանց, ովքեր ի վիճակի են իրենց համեստ նյութական օժանդակությամբ `օգնել Ցոլակ Բալասանյանին»,-ասում է Ախալցխայի քահանա Տեր Մանուկ Զեյնալյանը:

Աշոտ Սապոնջյանին տեղափոխել են Թբիլիսիի ռազմական հոսպիտալ, նրան 2 անգամ վիրահատել են, բայց վիճակը նույնպես ծանր է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել