Այսօր՝ Անդորրա-Հայաստան
Այսօր Անդորրայում տեղի կունենա «Եվրո-2012»-ի ընտրական 2-րդ խմբի Անդորրա-Հայաստան ֆուտբոլային հանդիպումը: Խաղը կսկվի Երեւանի ժամանակով ժամը 21:00-ին: Հիշեցնենք, որ աշնանը կայացած երեւանյանը հանդիպումն ավարտվել է մեր ընտրանու հաղթնակով՝ 4:0, ինչը ամենախոշոր հաշվով հաղթանակն է Հայաստանի հավաքականի ընտրանու պատմության մեջ: Այսօր 2-րդ խմբում կկայանան նաեւ Ռուսաստան-Մակեդոնիա, Իռլանդիա-Սլովակիա հանդիպումները: Իսկ սեպտեմբերի 6-ին կմրցեն Սլովակիա-Հայաստան, Ռուսաստան-Իռլանդիա, Մակեդոնիա-Անդորրա զույգերը: Հայաստանի հավաքականը տեսականորեն ունի խմբից դուրս գալու հնարավորություն, ինչը, սակայն, գործանականում բարդ է լինելու: Ամեն դեպքում, հետնապահի հետ այսօրվա խաղում մեր թիմը պարտավոր է 3 միավոր վաստակել:
Ընտրական 2-րդ խումբն ունի այս պահին ունի հետեւյալ տեսքը:
|
|
|
Խաղ |
Հաղթանակ |
Ոչ-ոքի |
Պարտություն |
Գոլեր |
Միավոր |
|
1 |
Իռլանդիա |
6 |
4 |
1 |
1 |
11-6 |
13 |
|
2 |
Ռուսաստան |
6 |
4 |
1 |
1 |
9-4 |
13 |
|
3 |
Սլովակիա |
6 |
4 |
1 |
1 |
6-4 |
13 |
|
4 |
Հայաստան |
6 |
2 |
2 |
2 |
10-7 |
8 |
|
5 |
Մակեդոնիա |
6 |
1 |
1 |
4 |
5-8 |
4 |
|
6 |
Անդորրա |
6 |
0 |
0 |
6 |
1-13 |
0 |
Վաղը կրկին Անդորրայում Եվրոպայի 2013 թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում կմրցեն արդեն Հայաստանի ու Անդորրայի երիտասարդական հավաքականները: Այս թիմերի հետ նույն՝ 3-րդ խմբում են ընդգրկված նաեւ Չեխիայի, Ուելսի եւ Չեռնոգորիայի հավաքականները: Մեր երիտասարդականը հունիսին 4:1 հաշվով հաղթեց Չեռնոգորիային եւ ստանձնեց առաջատարի դերը, նույնքան միավոր ունեն նաեւ մյուս թիմերը՝ բացի Անդորրայից: Սեպտեմբերի 6-ին Հայաստանի երիտասարդականը կխաղա Չեխիայում:
Լուս.` Ավետիս Ղազանչյանի (uefa.com)
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել