HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Թուրքերը բիզնեսի մեջ քաղաքականացված են շատ ավելի, քան մենք»

a-abrahamyan_14.09.09CAPS-ի («Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում») ներկայացուցիչ, ՏՏ կլաստերի համակարգող Արմեն Աբրահամյանը կարծում է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը հայ-թուրքական սահմանի բացումից որոշ իմաստով կտուժի: Նա մատնանշում է մի քանի պատճառ. օրինակ` Թուրքիայում ՏՏ բիզնես միջավայրն ավելի լավ է ձևավորված, քան Հայաստանում, ներդրումային քաղաքականությունն ավելի զարգացած է: «Դա նշանակում է, որ այնտեղ գիտելիքի զարգացման առումով կրթական համակարգում ներդրված են միջազգային կրթական համակարգերը, իսկ միջազգային կազմակերպությունները լավ գործում են»,-հիմնավորում է նա: Սահմանի բացումը կարող է նաև վտանգավոր լինել հայաստանյան մասնագետների արտահոսքի տեսանկյունից: Եթե այնտեղ բիզնես միջավայրը առավել բարենպաստ է, ՏՏ ոլորտի լավագույն կադրերը կարող են իրենց հնարավորություններն օգտագործել հենց այդ միջավայրում: «Չնայած այստեղ քաղաքական խնդիր կա, մենք հիշողություն ունենք, որը միգուցե թույլ չտա էժան ճանապարհով մեծ շահույթ ստանալուն»,- չի բացառում Արմեն Աբրահամյանը: Հայաստանում համեմատաբար լավ է զարգացած ծրագրային փաթեթների ստեղծման, մուլտիպլիկացիայի, գրաֆիկական աշխատանքների հետ կապված ճյուղերը, չիպ դիզայնը և այլն: «Սակայն Թուրքիայի ինտերնետը չես համեմատի մեր երկրի ինտերնետի հետ: Ուրիշ խնդիր է, որ կարելի է այնտեղից ինտերնետ բերել և մեր մոնոպոլ պրովայդերների ականջները քաշել»,-ասում է Արմեն Աբրահամյանը: Չնայած նա չի ժխտում, որ առանց սահմանը բացելու էլ կարելի է ինտերնետ ներմուծել, եթե Թուրքիայում համագործակից գտնես: «Բայց թուրքերը նույնիսկ բիզնեսի մեջ քաղաքականացված են շատ ավելի, քան մենք»,-հավելում է ՏՏ մասնագետը: Ամեն դեպքում, ըստ Ա.Աբրահամյանի, այս ոլորտը հետազոտության կարիք ունի: «Պետք է լուրջ թվեր լինեն` լուրջ վերլուծություններով, որ հնարավոր լինի կանխատեսել, իսկ ես մինչ օրս նման լուրջ վերլուծություն չեմ տեսել: Կարծում եմ, որ IT-ն որոշ իմաստով կտուժի»,-ամփոփում է Արմեն Աբրահամյանը: k-vardanyan_14.09.09Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը բացառում է սահմանի բացման ազդեցությունը ոլորտի վրա: «Ոլորտի զարգացումը, ինչպես Հայաստանի մնացած բոլոր հիմնախնդիրները, որևէ ձևով կապված չեն հայ-թուրքական սահմանից: Հայաստանի հիմնախնդիրները կապված են նրա հետ, որ Հայաստանի բնակչությունը ոչինչ չի ուզում, պետք է ինչ-որ բան ուզենան, որ մտածեն, թե իրենց ուզածին ինչպես կարելի է հասնել»,- հիմնավորում է Կարեն Վարդանյանը v-kirakosyan_14.09.09Էկոնոմիկայի նախարարության Բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն պետ Վաչե Կիրակոսյանը ևս չի կանխատեսում ոլորտի էական փոփոխություն, առավել ևս` բացասական հետևանքներ: Նա էլ է նշում, որ քանի որ չկան համապատասխան հետազոտություններ, դժվար է կանխատեսումներ անել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter