HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պարսպի շինարարությունն ավարտվել է

gr-lusavorich_17.08.09Ախալցխայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պարսպի շինարարությունն ամբողջությամբ ավարտվել է: Հիշեցնենք, որ փետրվարի 26-ից սկսվել էին Ախալցխայում գործող հայկական եկեղեցու` Սբ. Գրիգոր Լուսավորչի վերանորոգման աշխատանքները: Իսկ դեռևս անցյալ տարվա ամռանը սկսվել էր պարսպի շինարարությունը, սակայն նյութական և ֆինանսական խնդիրների պատճառով  հաջողվել էր պարսպապատել եկեղեցու հարավային ու արևելյան մասերը: Արևմտյան և հյուսիսային հատվածների շինարարությունն ավարտվեց օգոստոսի 15-ին: Եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ անելիքներ շատ կան. եկեղեցու հատակը և տանիքը պետք է վերանորոգել, հարդարման  աշխատանքները չեն ավարտվել, բակը պետք է սալիկապատել, եկեղեցու դռները ևս պետք է փոխել, իսկ միջոցներ չկան: «Պարսպի շինարարությունը քահանայական ողորմության միջոցով ավարտին հասցրեցինք,-կատակեց Տեր Հայրը,-մեկից մի 10 մեշոկ ցեմենտ խնդրեցի, մյուսից` 10 մեշոկ ավազ, երրորդից` քար, տեղացիներն օգնեցին»: Տեր Մանուկի փոխանցմամբ, մոտ 6 հազար ամերիկյան դոլարին համարժեք ծախս է արված եկեղեցու վերանորոգման համար, դեռևս 3 հազար դոլարի չափով անելիքներ էլ կան: Եկեղեցու մեկ դռան համար մոտ 200 հազար դրամ փող է հարկավոր: Տեր Հայրն ասաց, որ տեղացիներից մեկը խոստացել է դռներն էլ սարքել: Արդեն վերանորոգված է եկեղեցու խորանը, զանգակատունը, փոխվել են պատուհանները: Չնայած վերանորոգման աշխատանքները չէին ամբողջացել, այդուհանդերձ, ապրիլի 4-ին եկեղեցին վերաօծվել էր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter