HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Բայանդուրյան. «5 տարի առաջվա և այժմյան Ջավախքը իրարից տարբեր են»

29_07-a_bayanduryanԱյսօր «Արմատ» մամուլի ակումբում, անդրադառնալով հայ-վրացական հարբերություններին և Ջավախքին, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Արմեն Բայանդուրյանը նշեց, որ 5 տարի առաջվա և այժմյան Ջավախքն իրարից շատ տարբեր են. «Այսօր Թբիլիսի-Ախալքալաք ճանապարհը, որ երբեք չի եղել այդպիսի ճանապարհ, պատրաստ է: Ախալքալաքը բնական գազ ունի, որ երբեք չի ունեցել, մշտական լույս ունի, որ երբեք չի ունեցել, վերանորոգվում են դպրոցները, սկսվել է արդեն ճանապրահի շինարարությունը` Նինոծմինդա-Ծալկա-Թբիլիսի, որը պատրաստ կլինի երկու տարի հետո, և մենք Թբիլիսիից Ջավախք կարող ենք մտնել մոտ երկու ժամում»: Հայ-վրացական բարիդարացիական հարաբերությունների շրջանակներում ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանին և քաղաքագետ Իգոր Մուրադյանին Վրաստան մուտք գործելու մասին «Հետքի» հարցին Արմեն Բայանդուրյանը պատասխանեց. «Այդ հարցը տրվել է Վրաստանի նախագահին համալսարանում, այդ պատգամավորը իմ մոտ ընկերն է, իսկ սրա մասին (նկատի ունի Իգոր Մուրադյանի դեպքը) ես կոնկրետ բան չեմ կարող ասել, զբաղվում են այս հարցով, դրա պատասխանը պիտի տան նրանք, ովքեր դրա մասին կոնկրետ կարող են պատասխանել»: Հայկական գրքերի Վրաստան անցկանցելն արգելեու խնդիրը պատգամավորը հետևյալ կերպ մեկնաբանեց. «Եթե ամեն ինչ պետականորեն, փաստաթղթերով արված է, այդպիսի բան չի կարող լինել, որ գրքերն արգելվեն: Մենք անցյալ տարի ստացել ենք դասագրքեր, որը մինչև հիմա էլ ունենք, և մինչև հիմա էլ ցանկացած գյուղի համար գալիս թատրոնից տանում են: Եթե անօրեն ինչ-որ բան են ուզում անցկացնել, իհարկե չեն անցկացնի սահմանը: Անօրեն կարող են անցկացնել Ձեր գրած գիրքը, որը վերաբերում է ասենք` Հայաստանին և Վրաստանին, և այնտեղ կարող է սխալ բաներ լինեն: Իսկ երբ պետական պայմանագիր կա, երբ դեսպանությունը սրա մասին մտածում է, գրքերը տեղափոխում է»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter