HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բերքատվության ծավալները չեն նվազել անցյալ տարվա համեմատ

17_07-s_galstyanԳարնանային ցրտահարություններից զատ հանրապետության տարբեր շրջաններում ու մարզերում տեղի ունեցած կարկուտի, հեղեղների պատճառված վնասները նույնպես էապես ազդել են բերքատվության վրա: Կարկուտը լուրջ վնասներ է պատճառել Շիրակի մարզի մի շարք համայնքներում, Լոռիում, Արարատի մարզի 3 համայնքներում, Արմավիրի մարզում: Սակայն այս տարի կարկուտի և բնական աղետների պատճառած վնասները մոտ 35 %-ով պակաս են անցյալ տարվա վնասների ծավալներից: Այսօր «Հայացք» ակումբում Գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը տեղեկացրեց, որ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ պատճառված վնասներն ավելի պակաս են հեկտարի չափերով, մինչդեռ կարկտաբեր օրերի թվերն են շատ: Միջին ցուցանիշով` Հայաստանի գյուղատնտեսությունը վերջին տարիներին 12-17 մլրդի վնաս է կրում: Այս տարի սպասվում է խաղողի առատ բերք Խաղողի մթերման հետ կապված զրույցները, այն է` թե խաղողի առատ բերքը կարող է խնդիրներ առաջացնել, Սամվել Գալստյանը պարզաբանեց, որ արդեն երկու մեծ ձեռնարկությունների հետ բանակցություններ են տարվել, որոնք պատրաստակամություն են հայտնել 60-65 հազար տոննա խաղողի մթերում իրականացնել` պահպանելով անցյալ տարվա մակարդակը: Անցյալ տարի Գյուղատնտեսության նախարարությունն արձանագրել է 185 հազար տոննա խաղողի արտադրություն, մթերվել է 138 հազար տոննա: Այս տարի սպասվում է խաղողի առատ բերք` շուրջ 20-25 հազար տոննա ավել բերք, քան անցյալ տարի: 200 հազար տոննայի պայմաններում սպասվում է 140 հազար տոննա մթերում: 2007-ին մթերվել էր 144 հազար տոննա խաղող: «Գները շուկան է որոշելու, առաջարկի և պահանջարկի պայմաններում շուկան է թելադրում»,- խաղողի գնի մասին մեկնաբանություն չցանկացավ տալ գյուղփոխնախարարը: Անցյալ տարի խաղողի մթերման գինը եղել է մոտ 140 դրամ, ամենաբարձր գինը առաջարկվում է «Արենի» տեսակին և մի քանի այլ տեսակների: Իսկ մտավախությունը, թե գյուղացին չի կարողանալու իրացնել այդքան խաղողը, քանի որ խաղող մթերող ընկերությունները փորձում են իրենց ծավալները նվազեցնել, գյուղփոխնախարարն այսպես մեկնաբանեց. «Կնքված պայմանագրերը նշված խոշոր ձեռնարկությունների հետ մնում են ընթացքի մեջ, անփոփոխ: Այն ավել` լրացուցիչ պայմանագրերի հետ կապված տարվում են բանակցություններ: Անցյալ տարի արտադրվածը պահածոների և գինու գործարաններում ամբողջովին չի իրացվել, որոշակի պահեստներ և տարաներ իսկապես ծանրաբեռնված են, բայց այս օրերին դեռ արտահանումը շարունակվում է, և մինչև համապատասխան մթերումների ժամանակ կստեղծվեն համապատասխան պայմաններ խաղողի մթերումները հավուր պատշաճի կազմակերպելու»: Մինչ օրս Հայաստանից արտահանվել է նաև 382 տոննա կեռաս նախորդ տարվա 182 տոննայի փոխարեն: Դեղձի սեզոնը դեռ նոր է սկսվել, բայց արդեն արտահանվել է մոտ 9 տոննա անցյալ տարվա 4,4 տոննայի փոխարեն: Տարին նպաստավոր է եղել կարտոֆիլի համար Այս տարի կարտոֆիլի ցանքատարածությունները հավասար են անցյալ տարվա ցանքատարածություններին, և սպասվում է նույնքան բերք: «Սա այն միակ ոլորտն է, որ մեր հանրապետությունը ինքն իր կարիքների համար վերջին 5-6 տարիների ընթացքում տարբեր երկրներից բարձր վերարտադրության «Սուպեր էլիտա» տնկանյութ ներկրելու պայմաններում հեղափոխություն կատարվեց, և կարտոֆիլի արտադրությունը հանրապետությունում ավելացավ այնքան, որ կա գերարտադրություն»,- ասաց գյուղփոխնախարար Սամվել Գալստյանը` նշելով, որ խնդրի կարգավորման համար բանակցություններ պետք է տարվեն: 2008 թ.-ին Վրաստանը, առանց պաշտոնապես տեղյակ պահելու, սահմանափակել էր հայկական կարտոֆիլի մուտքը Վրաստան` հայտարարելով, որ Վրաստանում հայտնված կարտոֆիլի վրա հայտնաբերվել է կարտոֆիլի ցեց, որը վնասատու է, բայց այդպես էլ չի ասել, թե այդ վնասատուն ՀՀ-ից, Թուրքիայից, թե մեկ այլ երկրից է մուտք գործել իրենց երկիր: Երկար քննարկումներից հետո Վրաստանի համար կարտոֆիլի արտահանումը փակ էր, սակայն Վրաստանի տարածքով` որպես տրանզիտային ճանապարհ, կարտոֆիլը դուրս արտահանվել է: Իսկ այս տարի Վրաստան կարտոֆիլ ներկրելու փաստը դեռևս անորոշ վիճակում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter