HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ցուցարարներն ընթերցեցին Սահակաշվիլուն ուղղված նամակը

police3 Ցուցարարներին բռնություններով ոստիկաններն ու կարմիր բերետավորները հասցրեցին մինչև Տիգրան Մեծ – Մելիք Ադամյան փողոցների խաչմերուկ, որտեղ ուժայինների շրջափակման մեջ ակցիայի մասնակից Խաչատուր Ստեփանյանը բարձրախոսով ընթերցեց  հայազգի քաղաքացիների պահանջներն` ուղղված Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլուն: StepanyanՆամակում մասնակիցները պահանջեցին հայ առաքելական եկղեցուն տալ կրոնական հաստատության իրավական կարգավիճակ, դադարեցնել հայկական եկեղեցիների վրացականացումը և զավթումը, նպաստել հայկական դպրոցների կենսունակ գործունեությանը, դադարեցնել պետական տարբեր կառույցների կողմից հայերին վախեցնելու, հայկական շրջանակներում սարսափի մթնոլորտ առաջացնելու քայլերը: Սամխե-Ջավախք երկրամասում հայերենը հռչակել պետական երկրորդ լեզու, նախաձեռնել հայ-վրացական պետական համալսարանի ստեղծումը, քայլեր ձեռնարկել երկամասին և հարակից հայաբնակ շրջաններին տալու սահմանադրորեն ամրագրված ինքնավար կարգավիճակ, որպես դաշնային Վրաստանի բաղկացուցիչ միավորներից մեկը` տեղական ինքնակառավարման բարձր մակարդակով, դադարեցնել երկրամասի ժողովրդագրական պատկերը արհեստականորեն փոխելու քայլերը, պետբյուջեից կամ միջազգային նպաստներից ներդրումներ կատարել սոցիալ-տնտեսական և կումունիկացիոն ծրագրերի իրականացման նպատակով, չխոչընդոտել երկրամասի բնակչության և հասարակության հարաբերությունները Հայաստանի Հանրապետության հետ: Ջավախքահայերը համոզմունք հայտնեցին, որ հայ և վրացի ժողովուրդների պատմական հարաբերությունները կարող են հիմք հանդիսանալ, որպեսզի Հայաստանը և Վրաստանը համատեղ ճիգերով զարգանան ու զորանան: Իսկ Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնման ճանապարհը, համաձայն նամակի, պետական դաշնային կառույցի կիրառումն է. «Համոզված ենք, որ դաշնային Վրաստանի զարգացման հիմնական երաշխիքներից մեկը ամբողջական Վրաստանում ինքնավար Սամցխե-Ջավախքի շրջանի գոյությունը կլինի: Վրաստանի կազմում զարգացող Սամցխե-Ջավախքի ինքնավար շրջանը նաև կլինի հայ-վրացական հարաբերությունների խորացման ու ամրապնդման հիմնական երաշխիքը»,-իրենց նամակում արձանագրել են հավաքի մասնակիցներ, ՀՀ-ում բնակվող ջավախքցիները, երիտասարդական, ուսանողական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: police4 «Ջավախք-Հայաստան» վանկարկումը հաջորդեց Միխեիլ Սահակաշվիլուն ուղղված նամակի ընթերցմանը: Eduard-Abrayahmyan«Հրապարակից մեզ քշեցին դեպի այստեղ, այնտեղ, որտեղից մենք ընդհանրապես չենք երևում, որտեղ կարծես թե ձևական և եղբայրական մթնոլորտը չխախտվի: Եվ հիմա, փաստորեն, ուժ կիրառելով մեզ բերեցին Տիգրան Մեծի վրա, որտեղ բլոկ արած վիճակում ենք, առաջ թույլ չեն տալիս, արգելում են, հետ գնալ չենք կարող, իմ կարծիքով ժամանակ են ձգում, որպեսզի Սահակաշվիլին հեռանա»,-ասաց «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Էդուարդ Աբրահամյանը: police5 «Ակցիայի նպատակն էր, որ Սահակաշվիլին իմանա մեր պահանջների մասին: 75 ուսուցչի, որ զանգեն վախեցնեն, որ չլինի Հայաստան գնաք, սենց էժան բաներ մի արեք»,-ասաց Կիրո Մանոյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter