HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թրաֆիքինգի զոհերին օժանդակելուն պետությունը բավարար աջակցություն չի ցուցաբերում

eva-byoden_0405091Հայաստանում թրաֆիքինգի և փողոցային մարմնավաճառության անչափահաս զոհերի թիվը մեծ չէ: «Հույս և օգնություն» ՀԿ-ն որոշակիորեն մասնագիտացել է փողոցային մարմնավաճառության հարցերով:  Ըստ «Հույս և օգնություն» ՀԿ նախագահ Ենոք Շատվորյանի` անչափահասները թրաֆիքինգից տուժացների ընդհանուր թվի 1 տոկոսն էլ չեն կազմում: Տարեկան մեկ կամ երկու դեպք է գրանցվում, երբ անչափահասները դառնում են թրաֆիքինգի զոհ: Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ` Էվա Բյոդեն այսօր հանդիպեց թրաֆիքինգի խնդիրներով զբաղվող հայաստանյան հասարակական կազմակերպությունների հետ և հետաքրքրվեց Հայաստանում թրաֆիքինգի դրսևորումներով, օրենսդրական դաշտով և զոհերի ճակատագրերով: «Հույս և օգնություն» ՀԿ նախագահ Ենոք Շատվորյանը  շեշտեց թրաֆիքինգով զբաղվող կազմակերպությունների դերը և նշեց, որ հենց այս ՀԿ-ների ճնշմամբ է, որ ոստիականությունը սկսել է գործել այս դաշտում: «Ոստիկանությունը դեռևս թրաֆիքինգի փաստը հաստատելու գործում դժվարություններ ունի»,-ասաց Ե. Շատվորյանը: «Ժողովրդավարությունն այսօր» ՀԿ նախագահ Հասմիկ Էդիլյանն ասաց, որ թրաֆիքինգի զոհերին օժանդակության հարցում պետությունը պայմաններ չի ստեղծում, այստեղ զգացվում է պետության աջակցության անհրաժեշտությունը: «Հասարակական կազմակերպությունները չեն կարող գործել առանց պետության աջակցության, թեկուզ հենց թրաֆիքինգի զոհերի կացության հարցերում պետության աջակցությունն է պետք»,-ասաց Հասմիկ Էդիլյանը և շեշտեց, որ շատ հաճախ Հայաստանում խոսվում է թրաֆիքինգի դեպքի և ոչ թե զոհի մասին: «Կան բաներ, որոնք պետք է իրականացնի պետությունը: Առաջին հերթին թրաֆիքինգի զոհերը սոցիալապես անապահով ընտանիքներից են, որբանոցների ու մանկատան սաները, ամուսնալուծված կանայք` երեխայի հետ, որոնք շատ վատ սոցիալական պայմաններում են հայտնվել: Նրանց մեծ մասը բնակության վայրի խնդիր ունի, բայց այսօրվա դրությամբ մենք ունենք մի դեպք, որն ընդգրկված է կառավարության համապատասխան ծրագրի մեջ, սակայն արդեն 3 տարի է նա մեր խնամակալության տակ է»,-ասաց Հասմիկ Էդիլյանը: Էվա Բյոդեն հետաքրքրվեց, թե արդյոք թրաֆիքինգով զբաղվողների կամ մասնակիցների մեծ մասը կանայք են: Ենոք Շատվորյանը հաստատեց, որ, իսկապես, գրեթե բոլորը կանայք են, որոնց մեծ մասն էլ ամուսնացել են այն երկրներում, որտեղ իրենք զբաղվում են մարդկանց առևտրով: «Հայաստանում գործազրկությունը կանանց շրջանում է տարածված է, դրա համար մեկը թրաֆիքյոր է դառնում, մյուսը` զոհ»,-պարզաբանեց Ենոք Շատվորյանը: «Միգուցե դա բեմադրության նման մի բան է, և բոլորովին էլ այդ կանայք չեն կազմակերպիչները, և միգուցե այդ խումբը, որն իրականացնում և ղեկավարում է այդ ամբողջ գործընթացը, այլ երկրում էլ գործում է»,-հարցրեց Էվա Բյոդեն և ստացավ ներկաների ` «ամեն ինչ հնարավոր է» պատասխանը: Իսկ Հասմիկ Էդիլյանը հավելեց, որ թրաֆիքինգի հոդվածով վերջին մեկ տարվա դատավճիռները առավել խիստ են, քան առաջ: Էվա Բյոդեն ներկաներից հետաքրքրվեց, թե արդյոք համաձայն են ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցի հետ, համաձայն որի, ցածր է գնահատվել պետության` Հայաստանի ջանքերը թրաֆիքինգի դեմ պայքարի հարցում: Այս հարցում էլ ՀԿ-ների ղեկավարները համաձայնեցին հյուրի հետ: «Տրտու» կազմակերպության նախագահ Թեմիկ  Խալափյանը պատմեց իրենց ուսումնասիրությունների ու դիտարկումների մասին, համաձայն որի, Աբովյան քրեակատարողական հիմնարկում այժմ թրաֆիքինգի մասնակցությամբ 20-ից ավելի կանայք են դատապարտված: Իսկ 6-ը դեռ սպասում են իրենց դատավարություններին:  «Վերջին երկու տարիներին նրանց թիվը կտրուկ աճել է»,-ասաց Թեմիկ Խալափյանը: Վերջինիս խոսքով` դատապարտվածները դժգոհություններ են հայտնում իրենց առաջադրված մեղադրանքների համար, որոնց պատճառով զրկվել են ազատությունից: Իսկ հոդվածների փոփոխությունները կոռուպցիայի պատճառ են դառնում: Թեմիկ  Խալափյանի խոսքերով, մեկ տարի կալանքից ազատվելը գնահատվում է հազար դոլար: «Աուդիո-վիզուալ» լրագրողների ընկերակցությունը զբաղվում է թրաֆիկինգի մասին հասարակության իրազեկությունը բարձրացնելով: Կազմակերպության նախագահ Արզուման Հարությունյանը փաստեց, որ իրենք այդ հարցում խոչընդոտների են հանդիպում հատկապես ԶԼՄ-ներում սոցիալական գովազդների տեղադրման հարցում: Իսկ իրենց կազմակերպության նախաձեռնությամբ, «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ են մտցվել, և շուտով սոցիալական գովազդը կդառնա անվճար: Հանդիպման ավարտին Էվա Բյոդեն «Հետքին» ասաց, որ ինքն առաջին անգամ է հանդիպում հայաստանյան հասարակական կազմակերպությունների հետ, և զգում է, որ կա թրաֆիքինգի զոհերի աջակցության պետական համապատասխան ծրագրի, գործողությունների, քայլերի համապատասխան նախագծի կարիք: Էվա Բյոդեն արդեն այցելել է Իսպանիա, Ռումինիա, Ղազախստան, Ադրբեջան:  «Յուրաքանչյուր պետություն իր առանձնահատկությունն ունի, բայց ես տեսնում եմ, շատ երկրներում, հատկապես Հայաստանում, ամենամեծ խնդիրը և մարտահրավերը թրաֆիքինգը որակելն է»,-ասաց  ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Եր
Եք
Չր
Հն
Ուր
Շբ
Կր
28
29
30
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
1
Այսօր