HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալեքսանդր Արզումանյանի և Սուրեն Սիրունյանի մասով առանձնացվեց 15 վկա

7Այսօր Կնետրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում «Յոթի գործ»-ի մասնատումից հետո առաջին անգամ կայացավ Ալեքսանդր Արզումանյանի և Սուրեն Սիրունյանի` 225 հոդվածի 1-ին մասով քրեական գործի քննությունը: Նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը միջնորդեց դատարանին ետ վերադարձնել մեղադրականը մեղադրողներին, առանձնացնել այն ապացույցները, որոնք վերաբերում են Ալ. Արզումանյանին, որպեսզի պաշտպանական կողմը հստակ իմանա, թե ինչի դեմ պետք է պաշտպանվի: Մեղադրականում նշված շուրջ 400 անձանց դատակոչման փաստից ելնելով` փատաբանը միջնորդեց նաև վերանայել վկաների ցանկը և հստակեցնել, թե ովքեր են դատակոչվելու Ալ. Արզումանյանի մասով: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը այս միջնորդությունը բավարարեց մասնակի` առանձնացրեց Ալեքսանդր Արզումանյանին և Սուրեն Սիրունյանին վերաբերող միայն 15 վկա, իսկ միջնորդության մնացած մասը անհիմն համարեց ու մերժեց, քանի որ դատախազ Արամ Ամիրզադյանը հակադրվեց և ասաց, որ մեղադրականում հստակ նշված է, թե որ փաստերն են վերաբերում Ալ. Արզումանյանին: Լ. Սիմոնյանի երկրորդ միջնորդությունը վերաբերում էր Ալ. Արզումանյանի նկատմամբ քրեական գործը կարճելու և նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելուն, քանի որ, համաձայն Ալ. Արզումանյանի նկատմամբ մեղադրողի` 300 և 225-րդ հոդվածի 3-րդ մասով հոդվածների մասով մեղդրանքի հանման հետ, անհիմն է դառնում արդեն 225-րդ հոդվածի առաջին մասը: Դատավորը 1 ու կես ժամ ընդմիջում հայտարարեց միջնորդությունը քննարկելու համար: 777Հայտարարությամբ հանդես եկավ նաև Ալ. Արզումանյանը, որով պահանջեց իր նկատմամբ քրեական գործը կարճել, քանի որ արդեն հանվել է 300 հոդվածը` հանցակազմի բացակայության պատճառով, ուրեմն հանցակազմ չի կարող լինել նաև 225-րդ հոդվածի 1-ին մասով: Սուրեն Սիրունյանը իր նկատմամբ մեղադրանքների հոդվածների պարբերական փոփոխությունը որակեց որպես «սեզոնային անվադող»: «Ես ձերբակալվել եմ 225 հոդվածի 2-րդ մասով, մի քանի օր անց հոդվածը փոխվել է ` 225-ի առաջին մասով, 6 ամիս հետո հոդվածը դարձավ` 300 հոդվածի 1-ին մասով և 225-ի 3-րդ մասով, հիմա դրանք փոխվեցիք, թողեցիք 225-ի առաջին մասով»,-ասաց Սուրեն Սիրունյանը և դատավորին հարցրեց, թե այն ժամանակ, երբ ձերբակալեցին իրեն, 225-ի առաջին հոդվածը չկար, որ միանգամից դրանով էլ մեղադրականը ներկայացվեր: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter