10 տարի ազատազրկում` Վահագն Չախալյանին
Ախալցխայի շրջանային դատարանը հրապարակեց Չախալյանների գործով դատավճիռը, համաձայն որի` Վահագն Չախալյանն անմեղ ճանաչվեց որպես կազմակերպիչ մեղադրվող բոլոր գործողություններում, սակայն մնացած բոլոր հոդվածներով ու մասերով այդ գործողություններին մասնակցություն ունենալու համար մեղավոր ճանաչվեց և դատապարտվեց 10 տարի ազատազրկման:
Ռուբեն Չախալյանին նկատմամբ կիրառվեց 5000 լարի տուգանք, իսկ Արեմն Չախալյանի նկատմամբ` 2000 լարի:
Պաշտպանական կողմը մտադիր է վճիռը ստանալուն պես բողոքարկել այն վերադաս ատյանում:
Հիշեցնենք, որ Վահագն Չախալյանը մեղադրվում էր զենքի, զինամթերքի կամ պայթուցիկ նյութերի ձեռքբերման կամ պահման հոդվածով (Վրաստանի քրեական օրենսգրքի 236 հոդվածի 1-ին մաս), հանրային կարգը խախտող զանգվածային միջոցառումների կազմակերպման (Վրաստանի քրեական օրենսգրքի 225, 226 հոդվածների Ա և Բ կետեր), ոստիկանության աշխատակցին կամ պետական պաշտոնյային ցույց տված խմբակային դիմադրության (353 հոդվածի 2-րդ մաս), խուլիգանության` կատարված ա) խմբակային համաձայնությամբ և բ) պետական պաշտոնյայի դեմ (239 հոդվածի 2-րդ մասի Ա և Բ կետեր) հոդվածներով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել